նորություններ 3 Օգոստոսի, 2026 • Լուսանկարչական գոտուց մինչև կրակների շոու. ի՞նչ է սպասվում Ախալքալաքի օրը 2026 թվականին

Ախալքալաքի քաղաքապետարանը սկսել է քաղաքի օրվա նախապատրաստական աշխատանքները: Հայտարարված մրցույթը ներառում է համերգային ծրագիր, բեմի տեղադրում, տոնական տարածքի ձևավորում, առևտրի գոտիների աշխատանք, ինչպես նաև երեխաների և մեծահասակների համար ժամանց:

Այս տարի Ախալքալաքի քաղաքի օրը կնշվի սեպտեմբերի 12-ին, միջոցառումները տեղի կունենան Խաս Բախչայի կենտրոնական այգու մոտ: Տեխնիկական բաղադրիչները պետք է ավարտվեն այդ օրը մինչև ժամը 10:00-ն:

Ախալքալաքի քաղաքապետարանը հուլիսի 30-ին մրցույթ է հայտարարել տոնական միջոցառումների կազմակերպման համար: Սկզբնական գինը 85 հազ. լարի է: Առաջարկները կընդունվեն մինչև օգոստոսի 7-ը:

Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցութային փաստաթղթերի համաձայն՝ «Ախալքալաքոբա 2026» քաղաքի օրվա նախապատրաստական փուլերից մեկը կլինի տոնական վայրի ձևավորումը: Դեկորատիվ տարրերի ցանկում ներառված է լուսանկարչական գոտի՝ «Ախալքալաքոբա 2026» գրությամբ՝ 2.5 մետր բարձրությամբ և 3.5 մետր լայնությամբ կոնստրուկցիա: Գովազդային բանների դիզայնը նախապես կհամաձայնեցվի պատվիրատուի հետ: Կտեղադրվի նաև «Ախալքալաքոբա 2026» գրությամբ բեմի դեկորատիվ ճակատային վահանակ՝ 80 սմ բարձրությամբ և 12 մետր լայնությամբ: Բացի այդ, դիզայնը ներառում է 5 մետր երկարությամբ գունագեղ պաստառներ:

Կկազմակերպվեն նաև առևտրի տարածքներ տեղական ձեռնարկատերերի համար: Պահանջվող տարրերի ցանկում ներառված են ծածկոցով առևտրի տաղավարներ, որոնց դիզայնը կհամաձայնեցվի պատվիրատուի հետ: Վարձակալված առևտրի տաղավարները նախատեսված են տեղական ձեռնարկատերերի համար և կտեղադրվեն տոնական միջոցառման ողջ ընթացքում:

Տոնակատարության ընթացքում նախատեսվում է նաև հագեցած զվարճանքի և համերգային ծրագիր: Ծրագիրը ներառում է տեղացի հաղորդավարի ծառայություն, որի ընտրությունը կհամաձայնեցվի պատվիրատուի հետ, ինչպես նաև հրավիրված արտիստների ելույթներ: Նախատեսվում է երկու երաժշտական խմբի մասնակցություն, որոնցից յուրաքանչյուրը ելույթ կունենա առնվազն 90 րոպե:

Միջոցառման մասնակիցների համար հասանելի են բազմազան ժամանցային ակտիվություններ: Դրանց թվում են GIF լուսանկարչական խցիկ՝ ակնթարթային լուսանկարների տպագրությամբ, որն անվճար կբաշխվի մասնակիցներին միջոցառման ողջ ընթացքում, ինչպես նաև 10 հոգուց բաղկացած թմբկահարների խմբի ելույթներ, որոնք նախատեսված են միջոցառման ընթացքում առնվազն չորս անգամ:

Երեխաների և դեռահասների համար կլինի բասկետբոլի ստենդ՝ տարբեր բարձրությունների վրա տեղադրված երեք վահաններով, «Զվարճալի մեկնարկ» խաղային ծրագիր՝ պարանի քաշքշուկով և այլ մրցույթներով, ինչպես նաև 1.5 մետր բարձրությամբ և 3 մետր լայնությամբ հսկայական գունազարդման տախտակ՝ բոլոր անհրաժեշտ նյութերով:

Ծրագիրը ներառում է նաև անվճար տիր՝ հաղթողների համար մրցանակներով, ազգագրական գոտու ֆոտո-պաստառներ՝ վրացական և հայկական ազգային տարազներով երիտասարդ կնոջ և տղամարդու պատկերներով, ինչպես նաև մանկական ատրակցիոններ, այդ թվում՝ փչովի բատուտի սահանք, ջրային զորբինգ և բանջի-բատուտ:

Տոնական մթնոլորտ ստեղծելու համար հյուրերի համար կլինեն փայլող ապարանջաններ, կենդանի արձաններ, ոտնեցուպերի վրա քայլողներ, առնվազն 20 րոպե տևողությամբ կրակների շոու, աճպարարի ելույթ և Just Dance պարային ծրագիր՝ արտիստի մասնակցությամբ: «Ախալքալաքոբա 2026» քաղաքի օրվա կապակցությամբ միջոցառման մասնակիցների և հյուրերի համար կպատրաստվեն նաև հուշանվերներ: Արտադրանքի մեջ են մտնում 300 գլխարկ՝ «Ախալքալաքոբա 2026» գրությամբ և Ախալքալաք քաղաքի զինանշանով: Երիտասարդական խորհրդի համար կտրամադրվեն նաև լոգոտիպով և համապատասխան գրությամբ մարզաշապիկներ: Դիզայնը կհամաձայնեցվի պատվիրատուի հետ: Նախատեսվում է ընդհանուր առմամբ 50 մարզաշապիկ: Հյուրերի միջև բաժանման և ձևավորման համար կտրամադրվի նաև 300 փուչիկ՝ փայտիկների վրա՝ «Ախալքալաքոբա 2026» գրությամբ:

Տեխնիկական աջակցության շրջանակներում կատարողը պետք է ապահովի առնվազն 80 քառակուսի մետր մակերեսով բեմ՝ ծածկով, ինչպես նաև պրոֆեսիոնալ ձայնային սարքավորումներ և բեմական լուսավորության համակարգ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝