Վրացական ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Վենետիկի կինոփառատոնում։ Վրացի ռեժիսոր Լևան Կոգուաշվիլիի նոր ֆիլմը՝ «Գուրիա»-ն, կցուցադրվի Venice Spotlight բաժնում։
Այս մասին հայտարարել է Վրաստանի ազգային կինեմատոգրաֆիայի կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ Venice Spotlight-ը Վենետիկի կինոփառատոնի ամենահեղինակավոր բաժիններից մեկն է, որտեղ ներկայացված են ստեղծագործական ինքնատիպությամբ և ուժեղ գեղարվեստական տեսլականով առանձնացող աշխատանքներ։ Այս տարի բաժնի համար ընտրվել է ընդամենը ութ ֆիլմ։
«Ազգային կինեմատոգրաֆիայի կենտրոնը շնորհավորում է ռեժիսորին և ողջ ստեղծագործական թիմին այս կարևոր ճանաչման կապակցությամբ», — ասվում է Վրաստանի ազգային կինեմատոգրաֆիայի կենտրոնի Facebook-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։



