նորություններ 22 Հուլիսի, 2026 • «Այն մարդկանց մասին, որոնցով հպարտանում է Ախալքալաքը». Սլավա Մելիքիձե-Ջավախին ներկայացրեց իր երկրորդ գիրքը

Ախալքալաքում տեղի ունեցավ Սլավա Մելիքիձե-Ջավախիի «Վրաստան. Ջավախեթի. Ախալքալաք՝ մեր հոգու ուրախություն» գրքի շնորհանդեսը։ Գիրքը ներառում է Ախալքալաքի մունիցիպալիտետի 190 բնակչի պատմություն, ովքեր նշանակալի հետք են թողել քաղաքի կյանքում, դարձել նրա պատմության մի մասը և արժանացել համաքաղաքացիների սիրուն և հարգանքին։

Հուլիսի 21-ին Ախալքալաքի «King Arthur» շենքում տեղի ունեցավ Սլավա Մելիքիձե-Ջավախիի «Վրաստան. Ջավախեթի. Ախալքալաք՝ մեր հոգու ուրախություն» գրքի երկրորդ, լրամշակված հրատարակության շնորհանդեսը։

prezentaciya Slava knuga

Գրքում ներկայացված 190 մարդկանցից շատերի անունները հայտնի են Ախալքալաքի մունիցիպալիտետի սահմաններից դուրս։ Ոմանք ճանաչում են ձեռք բերել գիտության, մյուսները՝ արվեստի, առողջապահության, սպորտի ոլորտում կամ հասարակական գործունեությամբ։ Շատերին ճակատագիրը ցրել է աշխարհի տարբեր քաղաքներ և երկրներ, սակայն նրանց արմատները մնում են Ջավախքում։ Կան նաև այնպիսիք, ովքեր շարունակում են ապրել և արարել հայրենի հողում՝ ամեն օր իրենց ներդրումն ունենալով շրջանի զարգացման գործում: Գրքի որոշ հերոսներ մահացել են, բայց նրանց անունները հավերժ կապված են Ախալքալաքի պատմության հետ։

slava melikidze kniga

Գրքի շնորհանդեսին ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, փախքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, Կրթության ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը, մշակութի գործիչներ, բժիշկներ, ուսուցիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, գրքի հերոսների հարազատներ, իրենք՝ հերոսները և այլ հյուրեր։

Հեղինակի խոսքով, գիրքը նվիրված է հայ-վրացական բարեկամությանը, որը տարիներ շարունակ միավորել է Ախալքալաքի բնակիչներին։

«Այս գիրքը պատմում է հայ և վրացի ժողովուրդների բարեկամության մասին, որոնք դարեր շարունակ ապրել են այստեղ՝ կողք կողքի, կազմել են ընտանիք, ուսումնասիրել միմյանց մշակույթը և միասին ստեղծել Ախալքալաքի պատմությունը», — նշեց Սլավա Մելիքիձեն։

slavamelikidze

Միևնույն ժամանակ, գիրքը ոչ միայն երկու ժողովուրդների բարեկամության պատմությունն է, այլև քաղաքի յուրօրինակ տարեգրությունը։ Յուրաքանչյուր կերպարի մասին պատմելով, հեղինակը բացահայտում է Ախալքալաքի տարբեր տարիների պատմությունը, նրա մարդկանց, մթնոլորտը և ժամանակների ոգին։

Գրքի էջերը թերթելիս ձեր աչքերի առաջ հայտնվում է հին Ախալքալաքը, կարծես քաղաքի անցյալի և ներկայի մասին ֆիլմ ես դիտում։

Սլավա Մելիքիձե-Ջավախին ծնվել, մեծացել և ապրում է Ախալքալաքում, չնայած ձմեռային ամիսներն անցկացնում է Թբիլիսիում։ Նա անձամբ ճանաչում է գրքի հերոսների մեծ մասին կամ լավ ծանոթ է նրանց ընտանիքներին։

Սլավա Մելիքիձե-Ջավախիի առաջին գիրքը հրատարակվել է 2017 թվականին։ Հրատարակությունից անմիջապես հետո հեղինակը սկսել է աշխատել շարունակության վրա։ Երկրորդ գրքում ներառված են առաջին հրատարակության բազմաթիվ հերոսներ, ինչպես նաև նոր անուններ։

Բացելով շնորհանդեսը՝ Օլգա Ալելիշվիլին նշեց, որ նոր գրքի թողարկումը միշտ տոն է։

«Այս գիրքը բոլոր ժողովուրդների բարեկամության մասին է, այն մասին, թե ինչպես են Ախալքալաքի մարդիկ ապրում, հարգում և սիրում միմյանց։ Ախալքալաքում ապրում են ամենաբարի մարդիկ։ Այսօր տոն է, քանի որ նոր գրքի հրատարակումը միշտ էլ տոն է։ Այսօր գրքերը փոխարինվել են հեռախոսներով, սմարթֆոններով և այլ սարքերով, բայց գիրք թերթելը, այն ձեռքի մեջ վերցնելը և տպագրական հոտը զգալը բոլորովին այլ հաճույք է», — ասաց նա։

kniga Slava

Հեղինակն ինքը կարծում է, որ անհրաժեշտ է գրել ոչ միայն անցյալի մարդկանց, այլև ժամանակակիցների մասին։

«Ես սիրում եմ Ախալքալաքը, որովհետև այստեղ եմ ծնվել, մեծացել և ապրում։ Ունեմ երկու թոռ, որոնք երկուսը վրացի են, իսկ երկուսը՝ հայ։ Ես միշտ եղել և մնում եմ հայ-վրացական բարեկամության կողմնակից։ Կարծում եմ, Վրաստանում նման այլ քաղաք չկա։ Ահա թե ինչու ես որոշեցի Ախալքալաքի օրինակով ցույց տալ մեր ժողովուրդների եղբայրությունը, որ այն ամենամշակութային, ինտելիգենտ և բարի քաղաքն է», — ասում է Սլավա Մելիքիձեն։

Slava prezentacya

Խոսելով հայերի և վրացիների բարեկամության մասին, նա մեջբերում է անում հայ և վրացի բանաստեղծների ստեղծագործություններ և նշում, որ այս բարեկամությունը դիմակայել է դարերի փորձությանը։ Հեղինակը նաև հիշեցրեց , որ Վրաստանին փառք բերած առաջին օլիմպիական չեմպիոնը հայկական ծագումով ծանրորդ Ռաֆայել Չմշկյանն էր։

Սլավա Մելիքիձեն իր գիրքը նվիրել է իր թոռներին՝ Նաթիա և Անաստասիա Մելիքիձեներին, ինչպես նաև Արթուր և Գոհարիկ Համբարձումյաններին։

prezentacia

Հեղինակի խոսքով, այսօր տոն է ոչ միայն նոր գրքի, այլև հայ-վրացական բարեկամության, որը միավորում է հրատարակության բոլոր հեղինակներին։

«Ես ավելացրել եմ մոտ 50 մարդու՝ մարդկանց, որոնց հարգում են Ախալքալաքում։ Գիտեք, շատ դժվար է մարդու բնութագիր գրել, եթե նրան չես ճանաչում։ Նրա մասին չես կարողանա գրել, պարզապես փաստեր կթվարկես, ինչն այլևս հետաքրքիր չէ։ Բնութագրումը պետք է ցույց տա, թե ինչով է այդ մարդը հետաքրքիր, որպեսզի հասրակությունը ընդունի նրան։ Իսկ պարզապես հանրագիտարան ստեղծելը՝ դա արդեն հետաքրքիր չի լինի»։

Հեղինակն իր կերպարներին անվանում է իրեն ամենամտերիմ ու հարազատ մարդիկ։

«Հետաքրքիր է նաև, որ կան նման դեպքեր. երբ մարդը լավ մարդ է, կրթված, զբաղեցնում է բարձր պաշտոն, բայց դժվար է բնութագրել նրան: Ես ունեցել եմ նման դեպքեր: Ես չեմ նայել այն փաստին, որ այս կամ այն ​​անձը զբաղեցնում է բարձր պաշտոն և չեմ համարել որ ամպայման պետք է գրեմ նրա մասին: Ինձ հետաքրքրում է այն մարդը, որին ժողովուրդը սիրում է», — ասաց Սլավա Մելիքիձեն:

knigaprezent

Գիրքը բաղկացած է չորս մասից։ Առաջինը նվիրված է Վրաստանին և Հայաստանին, երկու երկրների ականավոր գործիչներին և երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Երկրորդ մասը պատմում է Վրաստանի, երրորդը՝ Ջավախքի, իսկ չորրորդը՝ Ախալքալաքի բնակիչների մասին։

Հեղինակի ներկայացումից հետո երախտագիտության խոսքեր ասացին Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, Ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը, ուսուցչուհի Օֆելյա Ղռմաջյանը, դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան, Ռեզո Ալելիշվիլին և միջոցառման այլ մասնակիցներ։

Slava kniga prezentacya

Պաշտոնական մասից հետո հյուրերն իրենց զրույցը շարունակեցին տոնական սեղանի շուրջ։

prezentacia Slava

«Ջավախք, Ախալքալաք — մեր հոգու ուրախություն» գիրքը թարմացվում է

«Ջավախք, Ախալքալաք – Մեր հոգու ուրախություն»

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝