նորություններ 7 Հուլիսի, 2026 • Կհասցնեն արդյոք կառուցել Սուլդա գյուղի նոր դպրոցը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում, 2025 թվականին, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, սկսված նոր դպրոցի շինարարությունն, որոշակի դադարից հետո, շարունակվում է։ Չնայած աշխատանքներն այժմ ընթանում են արագ տեմպերով, թե՛ շինարարները, թե՛ գյուղի բնակիչները կասկածում են, որ օբյեկտը կավարտեն մրցութային փաստաթղթերում նշված ժամկետում։ Շինարարությունն իրականացնում է «MC Group» ՍՊԸ-ն։

shkolasulda

Մրցութային փաստաթղթերի համաձայն, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա՝ 2026 թվականի նոյեմբերի վերջը։

shkola suldaa

Շինարարությունում աշխատում են և՛ տեղացի, և՛ դրսից եկած մասնագետներ։

sulda dprocsulda shkola

Սուլդա գյուղում քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Զարզանդ Կուջոյանը նույնպես կարծում է, որ կապալառուն սահմանված ժամկետում չի հասցնի ավարտել շինարարությունը։

«Դպրոցի շինարարության մեջ կարճատև դադար էր եղել, աշխատանքները մոտ մեկ ամսով դադարեցվել էին։ Որոշ թյուրիմացություններ էին առաջացել, բայց դրանք այժմ լուծվել են, և շինարարությունն արագ տեմպերով շարունակվում է։ Ես տեսնում եմ, որ աշխատանքների ծավալը դեռևս շատ մեծ է, ուստի չեմ կարծում, որ նրանք ժամանակին կավարտեն նախագիծը։ Չէ որ շինարարությունից զատ դպրոցը նաև կահավորման կարիք ունի», — ասաց Զարզանդ Կուջոյանը։

skola sulda

Դպրոցը կառուցում է «MC Group» ՍՊԸ-ն։ Շինարարության արժեքը կազմում է 4 931 692 լարի։

Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթին մասնակցել է երեք ընկերություն։ Սկզբնական գնման գինը կազմել է 5,031,520 լարի, բայց մրցույթից հետո պայմանագիրը կնքվել է գրեթե 100,000 լարիով պակաս։

Պատերը կառուցվել են, տանիքը և հիմնական կոմունիկացիոն աշխատանքներն ավարտվել են։ Շինարարները ներկայումս կատարում են ներքին առանձնացման աշխատանքները։ Կտեղադրվեն պատուհանները և դռները, որից հետո կշարունակվեն մնացած ներքին աշխատանքները։

2250 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով նոր երկհարկանի դպրոցի շենքը կհամապատասխանի ժամանակակից չափանիշներին, այն նախատեսված է մոտ 180 աշակերտի համար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝