նորություններ 22 Օգոստոսի, 2026 • Հայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմը

Այս տարի ընդհանուր ունակություններ առարկայից հայերենով քննություն հանձնող դիմորդների թիվը եղել է 637-ը, նրանցից անցողիկ նվազագույն շեմը հաղթահարել է 494-ը (77.55%):

Ըստ Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տարածած տեղեկության՝ միջին միավորը 36.79 է, միջին դժվարությունը 45.99, քննության արդյունքում ստացված առավելագույն միավորը 71, իսկ անցողիկ միավորը` 25:

Անցած տարվա համեմատ, այս տարի դիմորդներն ավելի շատ են եղել, անցյալ տարի նրանց թիվը կազմել էր 612-ը, սակայն այս տարի քննության նվազագույն շեմը հաղթահարած դիմորդների թիվը ավելի քիչ է քան անցյալ տարի, 2025 թվականին քննությունը բարեհաջող հանձնած դիմորդների թիվը 520 էր:

Նախորդ և այս տարվա տվյալներով քննության արդյունքում ստացված առավելագույն միավորը 71 է եղել:

Թեստի միջին դժվարությունը հաշվվում է թեստի միջին միավորը բաժանած թեստի առավելագույն միավորի վրա և բազմապատկած 100-ով։

Սահմանված նվազագույն իրավասության շեմը համարվում է գերազանցված, եթե դիմորդի հավասարեցված միավորը մեծ է 24-ից։

Դիմորդների 77.55%-ը գերազանցել են նվազագույն իրավասության շեմը, իսկ 22.45%-ը չի կարողացել հաղթահարել նվազագույն իրավասության շեմը։

Քննության առավելագույն միավորը 80 է:

Նշենք, որ այս պահի դրությամբ դիմորդներին անհայտ է ֆինանսավորումների և ընդունված համալսարանների մասին տեղեկությունը, կրթական ոլորտում փոփոխությունների արդյունքում կրճատվել են տեղեր նաև 1+4 ծրագրի դիմորդների համար, ուստի հայտնի չէ նաև թե արդյո՞ք բոլոր ընդունվածներն են անվճար համակարգով սովորելու:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝