նորություններ 23 Օգոստոսի, 2026 • Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում հայտարարվել են թափուր աշխատատեղեր

Ըստ teacherjobs.ge կայքի տվյալների, օգոստոսի 21-ի դրությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի երեք հանրային դպրոցում հայտարարվել են թափուր աշխատատեղեր։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է։

Ախալքալաքի Իլյա Ճավճավաձեի անվան թիվ 3 վրացական դպրոցում պահանջվում է հոգեբան՝ մոտավոր 700 լարի աշխատավարձով, և տնօրենի տեղակալ՝ մոտավոր 500–600 լարի աշխատավարձով։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է։

Դպրոցը նաև փնտրում է քիմիայի ուսուցիչ՝ 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների համար։ Աշխատաժամանակը՝ շաբաթական 12 ժամ, մոտավոր աշխատավարձը՝ 800–1000 լարի։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է։

Ազմանա գյուղի դպրոցում պահանջվում է՝

  • Տարրական դասարանի ուսուցիչ՝ 3-րդ և 4-րդ դասարանների համար։ Աշխատաժամանակը՝ շաբաթական 13 ժամ, մոտավոր աշխատավարձը՝ 1000 լարի։
  • Մաթեմատիկայի ուսուցիչ՝ 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների համար։ Աշխատաժամանակը՝ շաբաթական 20 ժամ, մոտավոր աշխատավարձը՝ 1500 լարի։
  • Քաղաքացիական կրթության ուսուցիչ՝ 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների համար։ Աշխատաժամանակը՝ շաբաթական 8 ժամ, մոտավոր աշխատավարձը՝ 700 լարի։
  • Վրաստանի պատմության ուսուցիչ՝ 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների համար։ Աշխատաժամանակը՝ շաբաթական 12 ժամ, մոտավոր աշխատավարձը՝ 1000 լարի։
  • Աշխարհագրության ուսուցիչ՝ 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների համար։ Աշխատաժամանակը՝ շաբաթական 8 ժամ, մոտավոր աշխատավարձը՝ 600 լարի։
  • Համակարգչային տեխնոլոգիաների ուսուցիչ՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ դասարանների համար։ Աշխատաժամանակը՝ շաբաթական 6 ժամ, մոտավոր աշխատավարձը՝ 500 լարի։
  • Քիմիայի ուսուցիչ՝ 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների համար։ Աշխատաժամանակը՝ շաբաթական 10 ժամ, մոտավոր աշխատավարձը՝ 900 լարի։
  • Ֆիզիկայի ուսուցիչ՝ 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների համար։ Աշխատաժամանակը՝ շաբաթական 10 ժամ, մոտավոր աշխատավարձը՝ 900 լարի։
  • Երաժշտության ուսուցիչ՝ 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ դասարանների համար։ Աշխատաժամանակը՝ շաբաթական 10 ժամ, մոտավոր աշխատավարձը՝ 900 լարի։

Ազմանա գյուղի դպրոցում նաև պահանջվում է սոցիալական աշխատող՝ մոտավոր 350 լարի աշխատավարձով։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է։

Տուրցխ գյուղի դպրոցը հայտարարել է հետևյալ առարկաների ուսուցչի թափուր հաստիքներ՝

  • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ուսուցիչ՝ 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների համար։ Աշխատաժամանակը՝ շաբաթական 8 ժամ, մոտավոր աշխատավարձը՝ 668–834 լարի։
  • Կերպարվեստի և կիրառական արվեստի ուսուցիչ՝ 1–10-րդ դասարանների համար։ Աշխատաժամանակը՝ շաբաթական 17 ժամ, մոտավոր աշխատավարձը՝ 1485–1857 լարի։
  • Երաժշտության ուսուցիչ՝ 1–9-րդ դասարանների համար։ Աշխատաժամանակը՝ շաբաթական 17 ժամ, մոտավոր աշխատավարձը՝ 1485–1857 լարի։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝