նորություններ 3 Հուլիսի, 2026 • №406 շենքի բնակիչներ. «Խմելու ջրի արտահոսքն ութ տարի է չի վերանորոգվում»

Ախալքալաքի նախկին №1 զինվորական ավանի բնակիչները ութ տարի է բողոքում են №406 շենքի դիմաց խմելու ջրի արտահոսքից: Նրանք ասում են, որ չնայած, իրենց բազմաթիվ զանգերի Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոն, արտահոսքը դեռևս չի վերացվել:

Նախկին 1-ին զինվորական ավանի №406 շենքի բնակիչները հաշտվել են իրենց տան դիմաց ջրի անընդհատ կուտակման հետ: Բնակիչներից մեկը պնդում է, որ արտահոսքը շարունակվում է արդեն ութ տարի:

«Չորս տարի առաջ աշխատողներն եկան, փորեցին, հետո փակեցին և հեռացան: Սա մեր խմելու ջուրն է, և մեր տներում ջուրը քչացել է: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում», — ասաց բնակչուհիներից մեկը:

«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ այստեղից ջուր է հոսում։ Սա խմելու ջուրն է, մենք չգիտենք ինչ անել։ Աշխատողները վթարը չեն վերացնում», — ասում է մեկ այլ բնակիչ։

Չնայած ջուրը խմելու ջուրն է և հոտ չունի, բայց տարածքի այս հատվածը մշտապես խոնավ է ու արդեն վերածվել է ճահճի, քանի որ ջրհեղեղված տարածքն ընդարձակվել է դեպի կանաչ տարածքների կողմը։

Միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնը հրաժարվեց մեկնաբանել իրավիճակը, մեզ ուղղորդելով իրենց մամուլի գրասենյակ։ Jnews-ը կապ հաստատեց մամուլի գրասենյակի հետ, որտեղ խնդրեցին պաշտոնական էլեկտրոնային նամակ։ Jnews-ը հարց ուղղեց ընկերության մամուլի գրասենյակ, պարզելու, թե արդյոք նրանք տեղյակ են տվյալ խնդրի մասին, արդյոք տեղեկություններ ունեն պատճառների մասին և երբ է վթարը վերացվելու։ Jnews-ը պատասխան ստանալուց հետո կտեղեկացնի իր ընթերցողներին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝