նորություններ 2 Հուլիսի, 2026 • Ջավախքում սպասվում է բնական գազի եռօրյա անջատում

«SJGC» ՍՊԸ-ն տեղեկացնում է հաճախորդներին հուլիսի 6-ի ժամը 6:00-ից մինչև հուլիսի 9-ը նախատեսված գազի անջատման մասին՝ խողովակաշարի վերանորոգման պատճառով։

«Վրացական գազատրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ն տեղեկացրել է «SJGC» ընկերությանը գազի անջատման մասին։ Սա պայմանավորված է «Կարմիր կամուրջ-Ծալկա-Ախալքալաք» գազատարի 24.4 կմ և 45.1 կմ հատվածներում վերակառուցմամբ, որի ընթացքում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։

Գազամատակարարումը կդադարեցվի հուլիսի 6-ի ժամը 6:00-ից մինչև հուլիսի 9-ը՝ ժամը 9:00-ն։ Բաժանորդներին գազամատակարարման փաստացի անջատումը և միացումը կարող է փոքր-ինչ հետաձգումներով տեղի ունենա մինչև խողովակաշարի լիցքավորումը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝