նորություններ 27 Հունիսի, 2026 • «Line Up» մշակութային կենտրոնը նշեց իր 4-ամյակը

Հունիսի 26-ին, Ախալքալաքի համայնքային կենտրոնում տեղի ունեցավ «Line Up» մշակութային և զվարճանքի կենտրոնի հոբելյանական միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, աշակերտների ծնողներ և այլք։

Line Up - 1

Ախալքալաքի «Line Up» կենտրոնը բացվել է 2022 թվականին։ Այն հիմնադրվել է չորս ընկերների՝ Ռադիկ Եզոյանի, Սոնա Տոնականյանի, Հրաչյա Համազարյանի և Քրիստինե Հակոբյանի կողմից։

Այսօր կենտրոնն առաջարկում է պարային և երաժշտական խմբակներ, թատերական ակումբ, ինչպես նաև դհոլի, կիթառի և հարվածային գործիքների խմբակներ։

Line Up - 1

«Line Up» մշակութային կենտրոն հաճախող երեխաները ներկայացում էին ցուցադրում իրենց հանդիսատեսի համար՝ կատարելով հայկական, վրացական, ռուսական և իսպանական ազգային պարեր։ Նրանք նվագեցին դհոլ, կատարեցին էտյուդ և ցուցադրեցին կենտրոնում ձեռք բերված բոլոր հմտությունները։

Line Up - 1

Շնորհավորանքի ժեստով հանդես եկան Խանդո, Գոման և Դիլիսկա գյուղերի պարային խմբերը։

«Line Up»-ի հիմնադիրները շնորհակալություն հայտնեցին բոլորին՝ երեխաներին, նրանց ծնողներին, գործընկերներին և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ նոր ազգային տարազներ ձեռք բերելու հարցում նրանց օգնելու և բոլոր նախաձեռնություններում աջակցելու համար։

Line Up - 1

Line Up - 1

Մշակութային կենտրոնը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ևս շնորհավորեցին նրանց տարեդարձի կապակցությամբ։

Միջոցառումն ավարտվեց բոլոր ելույթ ունեցող երեխաների կողմից ազգային տարազների ցուցադրությամբ, որն արժանացավ լեփ-լեցուն դահլիճի բուռն ծափահարություններին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝