նորություններ 23 Հունիսի, 2026 • Ով կկարողանա օգտվել վարորդական իրավունք ստանալու քննության հատուկ արտոնությունից

Տեղեկացնում ենք Ձեզ, որ միասնական ազգային քննություններ, դրամաշնորհային քննություններ կամ ընդհանուր մագիստրոսական քննություններ հանձնողները կկարողանան օգտվել վարորդական իրավունք ստանալու հատուկ արտոնությունից, որը տրամադրվում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության Ծառայությունների գործակալության կողմից։

Գործակալության տվյալներով՝ եթե գործնական վարորդական քննության երկրորդ փուլի ամսաթիվը համընկնում է միասնական ազգային քննության, դրամաշնորհային քննության կամ ընդհանուր մագիստրոսական քննության ամսաթվի հետ, թեկնածուն հնարավորություն ունի փոխելու քննության ժամը։

«Դրա համար թեկնածուն պետք է ուղարկի իր քննության հանձնման վկայականը և անձը հաստատող փաստաթուղթը sagency@sa.gov.ge հասցեին։ Տրամադրված տեղեկատվության հիման վրա թեկնածուին կնշանակվի քննության նոր ժամ», — հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության Ծառայությունների գործակալությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝