նորություններ 20 Հունիսի, 2026 • Որքա՞ն է թանկացել Ախալքալաքի միջքաղաքային տրանսպորտը

Վրաստանում դիզվառելիքի գների աճի ֆոնին, միջքաղաքային տրանսպորտը նույնպես թանկանում է։ Jnews-ը որոշեց պարզել, թե որքանո՞վ է թանկացել Ախալքալաքից դեպի այլ քաղաքներ և հակառակը ուղևորությունը։

Մեկ ամսից ավելի առաջ Ախալքալաքի բնակիչները հայտնել են քաղաքից դեպի Վրաստանի այլ քաղաքներ հասարակական տրանսպորտի արժեքի բարձրացման մասին։

Ախալքալաքից հասարակական տրանսպորտն առաջարկում է երեք հիմնական երթուղի՝ դեպի Ախալցիխեի կենտրոն, Բաթումի հանգստավայր և երկրի մայրաքաղաք Թբիլիսի։ Պատերազմի սկսվելու և վառելիքի գների բարձրացման հետ մեկտեղ երկրում աճել են նաև ուղևորափոխադրման ծախսերը։

«Ախալքալաքում ներկայումս ավտոկայան չկա, ուստի վարորդներն աշխատում են այլ քաղաքների առանձին ավտոկայաններում: Վառելիքի գների բարձրացման պատճառով վարորդները դիմել են այն ավտոբուսային կայարանների վարչակազմերին, որոնց հետ աշխատում են՝ խնդրանքով 5 լարիով բարձրացնել գինը: Իրականում դիզելային վառելիքի արժեքի և ծախսերի հարաբերակցությունը ենթադրում է 7-8 լարիի բարձրացում, սակայն որոշում է կայացվել սահմանափակել բարձրացումը մինչև 5 լարի, քանի որ դա էական ազդեցություն ունի բնակչության բյուջեի վրա:

Եթե նավթամթերքի գները նվազեն և վերադառնան անցյալ ձմռան մակարդակին, երբ դիզելային վառելիքի մեկ լիտրն արժեր 2.40-2.50 լարի, իսկ Թբիլիսի ուղևորությունը՝ 25 լարի, հարց է առաջանում. արդյո՞ք ուղեվարձը կնվազի՝ հասնելով նախկին մակարդակին», — ասում է Գիորգի Ծուրծումիան, անհատ ձեռնարկատեր, որը զբաղվում է ուղևորափոխադրումներով:

Մեկ ուղևորի համար ներկայիս ուղեվարձը հետևյալն է՝

• Ախալքալաքից Թբիլիսի՝ 30 լարի (նախկինում՝ 25 լարի)

• Ախալքալաքից Բաթումի՝ 40 լարի (նախկինում՝ 35 լարի)

• Ախալքալաքից Ախալցիխե՝ 10 լարի (նախկինում՝ 6 լարի)

Համեմատության համար՝ Ախալցիխեից Թբիլիսի ուղևորությունն արժե 20 լարի։

Վառելիքի գների յուրաքանչյուր բարձրացման հետ մեկտեղ աճում է ուղևորափոխադրման արժեքը։ Սակայն, դեռևս հարցական է մնում, թե արդյոք սակագները կէժանանան, եթե վառելիքի գները նվազեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝