Ախալքալաքի կենտրոնում հունիսի 18-ին, տոնական մթնոլորտ էր տիրում։ Մշակույթի տանը տեղի ունեցավ «Ջավախքի գարուն» երգի և պարի 16-րդ փառատոնը, որն ամեն տարի միավորում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ստեղծագործական խմբերին։
Մունիցիպալիտետի տարբեր գյուղերի ազգագրական համույթների գունեղ հագնված անդամները հանդիսատեսին ներկայացրին շրջանի հարուստ մշակութային ժառանգությունը։ Այս տարի փառատոնի ծրագրում ներառված էր 31 ներկայացում, որոնցից 21-ը հայկական և վրացական ազգային պարեր էին։
Այս տարի «Պար» անվանակարգում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
1-ին տեղ՝ Վարևան գյուղի պարային համույթ (պարուսույց՝ Մանվել Սահարյան)։
2-րդ տեղ՝ Խանդո գյուղի համույթ (պարուսույց՝ Մանվել Սահարյան)։
3-րդ տեղ՝ Վաչիան գյուղի համույթ (պարուսույց՝ Նասլեթ Քեյան)։
Գրան պրի մրցանակը շնորհվեց «Մուրջի» անսամբլին (բեմադրող պարուսույց՝ Մարիամ Մոդեբաձե):
«Երգ» անվանակարգում՝
1-ին տեղ՝ Մոնթե Բերակչյան:
2-րդ տեղ՝ Ռոման Բարբարյան:
3-րդ տեղ՝ Ռաֆիկ Հակոբջանյան:
Գրան պրի մրցանակը շնորհվեց Աղունիկ Ունանյանին:
Փառատոնի եզրափակիչ փուլին կմասնակցեն առաջին, փակ փուլը հաջողությամբ ավարտած համույթներն ու կատարողները: Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրավածները, ինչպես նաև Գրան պրիի դափնեկիրը, իրավունք կստանան ներկայացնել իրենց համույթները միջազգային փառատոնում, որը տեղի կունենա հուլիսի 8-ին Ախալքալաքում:
«Ջավախքի գարուն» փառատոնը հիմնադրվել է 2008 թվականին աշուղ Ալիք Քսպոյանի կողմից և տարիներ շարունակ մնացել է Ջավախքի կարևոր մշակութային իրադարձություններից մեկը։ Չնայած համավարակի պատճառով երկամյա դադարին, միջոցառումը շարունակում է անցկացվել ամեն տարի և շարունակում է ժողովրդականություն վայելող մնալ շրջանի բնակիչների շրջանում։
Փառատոնը ֆինանսավորվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից։ Միջոցառմանը ներկա են եղել տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։
Ելույթները գնահատվել են փորձագետներից կազմված հանձնաժողովի կողմից, որի կազմում էին վրաց լեզվի ուսուցչուհի Էկա Տատեշվիլին, Ջավախք համույթի պարուսույց Լամարա Քսպոյանը, վրացական պարերի պարուսույց Գիորգի Մետրևելին և Ախալքալաքի աշուղական դպրոցի վոկալի ուսուցիչ Հայկո Կուլախսզյանը։
Փառատոնը բացվեց անցյալ տարվա հաղթող «Արէ» համույթի ելույթով, որը ներկայացրել է «Քամանչա» պարը: Օրվա ընթացքում բեմ բարձրացան Խանդո, Ագանա, Վաչիան, Բարալեթ, Կաջո, Բավրա, Ալաստան, Դադեշ, Սամսար և մունիցիպալիտետի շատ այլ գյուղերի խմբեր: Հատկանշական է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի գրեթե յուրաքանչյուր գյուղ ունի ազգագրական համույթ, որը նպաստում է հայերի և վրացիների ազգային ավանդույթների և մշակույթի պահպանմանը:
Հիշեցնենք, որ «Ջավախքի գարուն» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին։ Համաճարակի պատճառով փառատոնը երկու տարի չի անցկացվել։ Մյուս տարիներին այն պարբերաբար տեղի էր ունենում տարին մեկ անգամ՝ ամռանը։ Սկզբում գյուղերում անցկացվում է ընտրական փուլ, այնուհտև՝ գալա համերգին հայտարարվում են հաղթողները։















