Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի խոսքով՝ երկրի մայրուղիներում և ճանապարհներին նախատեսվում է տեղադրել հատուկ կշռման համալիրներ։ Նշենք, որ ծանր բեռնատարների կողմից օգտագործվող Ախալքալաք-Կարծախի ճանապարհը պարբերաբար շարքից դուրս է գալիս՝ չդիմանալով ծանրաբեռնվածությանը։
Ինչպես պարզաբանել է Ռևազ Սոխաձեն՝ հատուկ կշռման համալիրները կօգտագործվեն ծանր բեռնատարների քաշը ֆիքսելու համար։
«Մենք աշխատում ենք մեր մայրուղիներում հատուկ կշռման համալիրներ տեղադրելու ուղղությամբ՝ ծանր բեռնատարների քաշը ֆիքսելու համար։ Մեր ճանապարհների հիմնական խնդիրներից մեկը գերբեռնված բեռնատարների տեղաշարժն է, որը հանգեցնում է ճանապարհային ծածկույթի վնասմանը», — նշել է նախարարը՝ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն։



