նորություններ 8 Հունիսի, 2026 • Ախալքալաքի մոտակայքում բնակիչները լուսան են նկատել

Այսօր՝ հունիսի 8-ին, Ախալքալաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութ են տարածել, որտեղ լուսանը քայլում է քաղաքից ոչ շատ հեռու։

Ջավախեթիի ազգային պարկից մեզ տեղեկացրին, որ լուսանները տարածված են տարածքում և հաճախ են հանդիպում Թեթրոբիի (Ջուբարեթ) անտառներում։ Խորհուրդ տվեցին բնակիչներին չվախենալ կամ խուճապի չմատնվել, առավել ևս՝ չորսալ լուսաններին։

Այս գիշատիչը հազվադեպ է մոտենում բնակեցված տարածքներին։

Լուսանը մեծ վայրի կատու է, որը բնակվում է Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի անտառներում։ Եվրասիական լուսանը, լուսանի ամենամեծ տեսակը, հանդիպում է Վրաստանում, այդ թվում՝ Ջավախեթիի շրջանում։

Լուսանը գիշատիչ կենդանի է։ Նրա սննդակարգը հիմնականում բաղկացած է նապաստակներից, եղջերուներից, փոքր կրծողներից, թռչուններից և երբեմն՝ երիտասարդ սմբակավորներից։

Այն սովորաբար որսում է մթնշաղին և գիշերը՝ հետապնդելով իր որսին դարանակալ։

Առողջ վայրի լուսանների հարձակումները մարդկանց վրա չափազանց հազվադեպ են։ Լուսանները սովորաբար խուսափում են մարդկանց հետ շփումից և փորձում են փախչել։ Այնուամենայնիվ, չպետք է մոտենալ կենդանուն, ոչ էլ փորձել կերակրել կամ բռնել նրան։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝