նորություններ 5 Հունիսի, 2026 • Բարձր ջերմաստիճան և կարճատև տեղումներ. եղանակի կանխատեսում

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Վրաստանի որոշ շրջաններում առաջիկա օրերին բարձր ջերմաստիճանի պայմաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ։

Թբիլիսիում գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպով։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +27, +29 աստիճան։

Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում կլինի +16, +18 աստիճան:

Արևելյան Վրաստանի լեռնային շրջանների (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) որոշ վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը կլինի +24, +26 աստիճան։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +25, +27 աստիճան։

Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) շոգի ֆոնին որոշ տեղերում սպասվում է թույլ անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +27, +29 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանք) չնայած շոգին, որոշ տեղերում սպասվում է թույլ անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +26, +28 աստիճան։

Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +21, +23 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +27, +29 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիծղարո) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +27, +29 աստիճան։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝