Իրակլի Աբաշիձեի անվան երրորդ միջազգային բռնցքամարտի մրցաշարը տեղի է ունենում Բաթումիում մայիսի 23-ից 27-ը: Մրցաշարին մասնակցում են մոտ 10 երկրներից մինչև 100 բռնցքամարտիկներ: Մրցաշարին մասնակցել են Ախալքալաքը ներկայացնող Գոռ Այվազյանը և Սամվել Ղազարյանը: Գոռ Այվազյանը գրավել է առաջին տեղը, իսկ Սամվել Ղազարյանը՝ երկրորդ:
Եզրափակիչ հասնելուց հետո Սամվել Ղազարյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել դուրս գալ ռինգ, ուստի նրան արժանացրել են տեխնիկական պարտության՝ առանց մենամարտի, և վերջինս զբաղեցրել է երկրորդ տեղը: Նրան մարզում է Վենետիկ Ղազարյանը:
Գոռ Այվազյանը տարել է երեք անընդմեջ հաղթանակ՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Նրան մարզում է Գարիկ Էլիզբարյանը։ Սա Գոռի համար ևս մեկ հաղթանակ է և ևս մեկ քայլ դեպի Աշխարհի գավաթ։
«Մեկ ամսից Գոռ Այվազյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք Աշխարհի գավաթին։ Այս միջազգային մրցաշարերը նրան օգնում են ավելի զարգանալ և մնալ լավ մարզավիճակում խոշոր մրցաշարի համար։ Սա հեշտ մրցաշար չէր, սակայն նա ավելի մասշտաբային է», — ասում է Գարիկ Էլիզբարյանը։



