նորություններ 27 Մայիսի, 2026 • Դիլիսկա գյուղում ՃՏՊ-ի  հետևանքով երիտասարդ է մահացել

Այսօր՝ մայիսի 27-ի գիշերը, Ախալքալաք-Դիլիսկա ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար։ Վարորդին, ով միայնակ է եղել մեքենայում, այսօր առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում գտել են մահացած։

Վթարը տեղի է ունեցել հին թռչնաբուծարանի մոտ։ Վարորդը՝ Ա. Զ.-ն, միայնակ է եղել մեքենայում և գյուղից քաղաք է գնալիս եղել։ Մեքենան առավոտյան հայտնաբերել են գյուղի բնակիչները։ Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները։ Մահացածի մարմինը և մեքենան տեղափոխվել են փորձաքննության։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը, Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, հարուցել է գործ, որը ենթադրում է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ այդ մեքենայի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդու մահվան։

Ա. Զ.-ն բնակվում էր քաղաքում՝ նախկին թիվ 1 զինվորական ավանում։ Նա մոտավորապես 44 տարեկան էր, ամուսնացած էր և ուներ երեխաներ։

Վթարի պատճառները դեռևս ճշտվում են։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝