Ախալքալաքում այսօր՝ մայիս 18-ին, նշվեց «Ազգային տարազի» տոնը, որը Ախալքալաքում նշվում է 2017 թվականից։ Միջոցառմանը ներկայացան տարբեր պարային խմբեր Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերից։
Խմբերը հավաքվեցին Ախալքալաքի կենտրոնում՝ մշակույթի տան դիմաց, գեղեցիկ ազգային հագուստներով։ Բոլոր խմբերը պարեցին միասնական ազգային պար, որից հետո քայլերթով ուղևորվեցին դեպի Ախալքալաքի գավառագիտական թանգարան։ Ըստ ծրագրի նախատեսվում էր համերգային միջոցառում Ախալքալաքի «Խաս բախչա» այգում, սակայն եղանակի պատճառով համերգը անցկացվեց մշակույթի տանը։
Պարային համարներով ներկայացան «Մուռջի», «Ջավախք», «Կորխ», «Բարալեթ», «Վաչիան», «Խանդո», «Սամսար», «Ալաստան», «Վարևան», «Դադեշ», «Ագանա», «Կոկիո» պարային խմբերը։






