Այսօր՝ մայիսի 14-ին, Ախալցիխե Ասպինձա ճանապարհին տեղի է ունեցել վթար։ Մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ։ Բախվել են բեռնատար և մարդատար մեքենաները: Այս մասին հայտնում է sknews.ge մարզային պորտալը։
ՆԳՆ տվյալներով՝ միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել ՔՕ 276-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, որը ենթադրում է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտում կամ տրանսպորտային միջոցի շահագործում, որն հանգեցրել է մահվան։ Այս հանցագործությունը նախատեսում է ազատազրկում՝ չորսից յոթ տարի ժամկետով։



