նորություններ 25 Ապրիլի, 2026 • Դադեշ գյուղի հին դպրոցի շենքն աճուրդի է դրվել

Դադեշ գյուղի հին դպրոցի շենքը դրվել է աճուրդի, սակայն աճուրդը չի անցկացվում շենքերն ու հողատարածքը վաճառելու, այլ հին շենքերը ապամոնտաժելու համար։ Շենքերի տարածքը կմնա դպրոցի սեփականություն։ Նախկինում հաղորդվել էր, որ այդ շենքերի տեղում նախատեսվում է կառուցել մարզահրապարակ։

Դադեշի պետական դպրոցի տարածքում գտնվող հին միահարկ դասասենյակների և օժանդակ շենքերի տեխնիկական վիճակը գնահատվում է անբավարար և չի համապատասխանում սեյսմիկ շինարարության չափանիշներին։ Վերանորոգման աշխատանքների անցկացումը համարվել է ոչ նպատակահարմար, շենքերն ենթակա են ապամոնտաժման, հատուկ մշակված նախագծի համաձայն։

Ախալքալաքի պետական գույքի վարչության պետ Թամազ Գվարամաձեի խոսքով, հին դպրոցը պետական սեփականություն է։

«Երբ շենքը գտվում է վթարային վիճակում և նրա սեփականաշնորհումը հնարավոր չէ, մենք այն աճուրդի ենք հանում։ Այդպիսի իրավիճակ է Դադեշ գյուղի հին դպրոցի դեպքում։ Օբյեկտն աճուրդի է հանվել ապամոնտաժման համար, որից հետո տարածքը կմնա դպրոցի սեփականության ներքո», — նշեց Թամազ Գվարամաձեն։

dadeshh dproc

Դպրոցի վերակառուցմանը մասնակցած գյուղի բնակիչներն ու բանվորները Jnews-ի հետ զրուցել են հին, վթարային շենքերի տեղում մարզահրապարակ կառուցելու գաղափարի մասին: Դադեշ գյուղի դպրոցի տնօրեն Սուրեն Հակոբյանը մեր հարցին, թե արդյոք մարզահրապարակ կառուցվելու է, պատասխանեց, որ դեռ շենքերն են ապամոնտաժելու, դրանից հետո միայն կսկսեն մտածել մարզահրապարակ կառուցելու հարցի շուրջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝