Ճանապարհային վարչության հաղորդմամբ՝ կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում։
«Ձյան առատ տեղումների պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 93 կմ — 107 կմ (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում ժամանակավորապես արգելված է կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը, այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է, սակայն նրանք պետք է շարժվեն առանց կանգառ ռեժիմով և միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։ »,- նշված է հաղորդագրության մեջ։



