նորություններ 23 Ապրիլի, 2026 • 2026 թվականի դիմումները չեն ներառվել հողերի անվճար գրանցման ծրագրում

Չնայած, 2025 թվականի վերջին, հողերի անվճար գրանցման ծրագրի դիմումների ընդունման գործընթացի ավարտին, Ախալքալաքի մունիցիպալիտետը շարունակում է նախկինում ներկայացված դիմումների մշակումը: Նոր տարուց հետո ուղարկված փաստաթղթերը, Վրաստանի պետական ռեգիստրի կողմից, անվճար ծրագրի շրջանակներում չեն ընդունվել:

Ախալքալաքի մունիցիպալիտետում, Վրաստանի պետական ռեգիստրի աշխատակիցներն ավարտին են հասցնում անվճար հողերի գրանցման ծրագրի շրջանակներում սկսված գործերը, որն ավարտվել է 2025 թվականի վերջին:

Մունիցիպալիտետի բնակիչները, հողի անվճար գրանցման ծրագրին մասնակցելու համար, մինչև 2025 թվականի վերջը ժամանակ ունեին հողի գրանցման դիմումները ներկայացնել Արդարադատության տուն, քաղաքապետարան կամ գրանցել առցանց հարթակի միջոցով։ Այդ մասին մինչև 2025 թվականի վերջ բազմիցս հայտարարել էր Արդարադատության նախարարությունը։ Հետագայում հողի գրանցումը դարձավ վճարովի գործընթաց։ Որոշ բնակիչներ դիմումներն Արդարադատության տուն ներկայացրել են անհատական, իսկ որոշները՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի միջոցով։ Քաղաքապետարանի կողմից, մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, ներկայացված փաստաթղթերը կքննարկվեն անվճար ծրագրի շրջանակներում։ Սակայն, 2026 թվականի հունվարին, քաղաքապետարանի կողմից ներկայացված դիմումները, Պետական ռեգիստրի կողմից չեն ընդունվել։

Մերժված անվճար գրանցման դիմումների ճշգրիտ թիվը հայտնի չէ, բայց քաղաքապետարանի տվյալներով, Նոր տարուց հետո դրանց թիվը բավականին մեծ է եղել։

«Գյուղի լիազորները մեզ ներկայացրեցին իրենց հողամասերը անվճար գրանցել ցանկացող քաղաքացիների ցուցակները: Մենք ուղարկել ենք այն ցուցակները, որոնք ներկայացվել են մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ: Սակայն Նոր տարուց հետո շարունակել ենք ստանալ դիմումներ, նրանց թիվը բավականին շատ է եղել: Մենք դրանք հունվարին ուղարկեցինք, բայց չընդունվեցին, նրանց անվճար գրանցումը մերժվեց», — ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի գույքի և պլանավորման բաժնի մասնագետ Ավագ Արևյանը։

Հարկ է նշել, որ հողերի վճարովի գրանցումը հնարավոր է։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից Պետական ռեգիստրը, գյուղատնտեսական հողերի անվճար գրանցման գործընթացին, դրանք օրինականացնելու նպատակով, կրկին ներգրավեց մունիցիպալիտետների քաղաքապետարաններին: Հիմնականում քաղաքապետարանի միջոցով մշակվել են այն դիմումները, որոնց գրանցման հետ կապված խնդիրներ կամ կասկածներ են եղել:

Աշխատանքների մեկնարկից ի վեր քաղաքապետարանը նույնականացրել է 580 գործ։ Գործընթացի շրջանակներում նրանք ստուգում են, թե արդյոք հողամասը համարվում է արոտավայր, թե հանրային օգտագործման հող, համոզվելով, որ գրանցումը չի հակասում մունիցիպալ ծրագրերին։

«Մենք արդեն վերանայել և ներկայացրել ենք 580 դիմում, ու չգիտենք, թե դրանցից քանիսն են արդեն գրանցվել։ Տեղեկատվություն ենք ստացել Խավեթ, Կարծախ և Կոթելիա գյուղերում գրանցման մեկնարկի մասին, բայց անցել է մեկ ամիս, և մենք այնտեղից նոր նույնականացման դիմումներ չենք ստացել։ Վերանայված դիմումների ընդհանուր թիվն էականորեն չի աճել, քանի որ նոր տարածքներ դեռևս չեն ներառվել։ Երևի նրանց ունեցած տեղեկությունն արդեն բավարար է գրանցման համար», — նշում է Ավագ Արևյանը։

Jnews-ը փորձում է Պետական ռեգիստրից ճշտել, թե քանի դիմում է ստացվել Ախալքալաքի մունիցիպալիտետից, որքան հողատարածք է արդեն գրանցված և երբ կավարտվի անվճար գրանցման գործընթացը։

Շարունակվում է հողամասերի գրանցումը նախկինում ներկայացված դիմումների հիման վրա

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝