Ապրիլի 18-19-ը Մցխեթայում կայացած սկսնակ կարատեիստների բաց առաջնությունում Ախալքալաքի մունիցիպալիտետի Մաջադիա գյուղի բոլոր 17 երիտասարդ մարզիկները զբաղեցրել են պատվավոր տեղեր։ Նրանք նվաճել են երեք ոսկե, հինգ արծաթե և ինը բրոնզե մեդալ։
Ախալքալաքի մունիցիպալիտետը մրցաշարում ներկայացրել են 17 մարզիկ, և բոլորն էլ զբաղեցրել են պատվավոր տեղեր։ Մասնակիցներն Ախալքալաքի մարզական դպրոցի Մաջադիա գյուղի մասնաճյուղի սաներ են։ Մրցույթը կազմակերպվել էր մոտ երկու տարի կարատեով մարզվող սկսնակ մարզիկների համար։ Մարզիկներին մարզում է Սարգիս Մարգարյանը։
Առաջնությանը մասնակցում էին Վրաստանի տարբեր շրջանների մոտ 400 մարզիկ։
Մրցույթի արդյունքներով պատանի մարզիկները նվաճել են երեք ոսկե, հինգ արծաթե և ինը բրոնզե մեդալներ։
Ոսկե մեդալներ (1-ին տեղ).
• Լեւոն Կազարյան (30 կգ)
• Հարություն Ղազարյան (40 կգ)
• Հարություն Վարդիկյան (40 կգ)
Արծաթե մեդալներ (2-րդ տեղ).
• Սամվել Ափոզյան (30 կգ)
• Արտյոմ Հովհականյան (40 կգ)
• Գեւորգ Ալեքյան (45 կգ)
• Գրիգոր Ալմասյան (45 կգ)
• Գոռ Քորկնցյան (50 կգ)
Բրոնզե մեդալներ (3-րդ տեղ).
• Արթուր Ափոզյան
• Վանիկ Ափոզյան
• Ստեփան Քորկնցյան
• Ստեփան Պարոնյան
• Արմեն Վարդիկյան
• Մարկ Սաղաթելյան
• Հենրի Մակարյան
• Գոռ Սահակյան
• Սերգեյ Վարդիկյան



