նորություններ 15 Ապրիլի, 2026 • Ախալքալաքի ֆուտբոլային մարզադաշտը կվերականգնվի

Մունիցիպալ զարգացման հիմնադրամը վերանորոգում է Ախալքալաքի ֆուտբոլային մարզադաշտը։ Այդ նպատակով Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, մեկ տարի ժամկետով, վերանորոգման աշխատանքների իրականացման իրավունքը, ժամանակավորապես, փոխանցել է Հիմնադրամին։ Աշխատանքները կիրականացնի «Սաթավե+» ՍՊԸ-ն։

Մունիցիպալ զարգացման հիմնադրամը ֆուտբոլային նոր մարզադաշտերի կառուցման նախագծեր է իրականացնում երեք մունիցիպալիտետում՝ Ախալքալաքում, Ախալցիխեում և Ադիգենիում։ Աշխատանքների մրցույթն անցկացվել է 2025 թվականի հոկտեմբերին, և հաղթող է ընտրվել «Սաթավե+» ՍՊԸ -ն։ Երեք մունիցիպալիտետների նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է 14,280,000 լարի, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է մոտավորապես 4,760,000 լարի։

Այս առումով, անցյալ տարի պատգամավորները, շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով, հաստատեցին իրավունքների ժամանակավոր փոխանցումը Մունիցիպալ զարգացման հիմնադրամին։

Միջոցների մեծ մասը կուղղվի ֆուտբոլային դաշտի կառուցմանը։ Հին հողը ամբողջությամբ կհեռացվի, մակերեսը կբետոնապատվի և կծածկվի 55 մմ հաստությամբ արհեստական խոտածածկով։ Հին տրիբունայի դիմաց նախատեսվում է լրացուցիչ կառուցել 300 նստատեղով տրիբունա։ Քաղաքապետարանի հետ համաձայնությամբ կպահպանի հին տրիբունան։ Տրիբունաները կլինեն ծածկով, նախատեսվում է նաև մարզադաշտի դարպասների վերանորոգում և հարակից ենթակառուցվածքների կառուցում։

Մարզադաշտի տարածքում նախատեսվում է կառուցել օժանդակ շինություններ, այդ թվում՝ վարչական տարածքներ, մարզիչների և մրցավարների սենյակներ, հանդերձարաններ, պահակակետեր և այլ կարիքների համար շինություններ: Ամբողջ տարածքը կշրջապատվի 2 մետր բարձրությամբ մետաղական, ցանցային ծածկույթով, ցանկապատով: Նոր շենքերը կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և լիովին հասանելի կլինեն սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար։

Աշխատանքները դեռևս չեն սկսվել: Ընկերության հետ պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 6-ին և ուժի մեջ է ստորագրման օրվանից 1023 օր:

Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտը ժամանակավորապես փոխանցվում է MDF-ին

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝