Երեկ՝ ապրիլի 14-ին, Ախալքալաքի «Ապագայի տանը», Վրաց լեզվի օրվա տոնակատարությունների շրջանակներում, անցկացվեց վրացերենի գեղագրության մրցույթ։
Մրցույթը կազմակերպվել էր Ախալքալաքի մունիցիպալիտետին կից գործող Երիտասարդական միության կողմից՝ նախագահ Թամար Միքելաձեի հետ համատեղ։
Միջոցառմանը մասնակցում էր ինը մասնակից՝ Զակ և Չունչխա գյուղերի դպրոցների աշակերտները, ինչպես նաև Ախալքալաքի թիվ 3 վրացական և թիվ 4 հայկական դպրոցների աշակերտներ։ Մասնակիցներին ահնհրաժեշտ էր 30 րոպեի ընթացքում վրացերեն լեզվով գրված փոքր տեքստը գեղեցիկ արտագրել։
Աշխատանքները գնահատվեց հանձնաժողովի կողմից, որի կազմում էին մունիցիպալիտետի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պաշտպանության և երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Օլիկո Մելիքիձեն, ծառայության աշխատակիցները, «Ապագայի տան» տնօրեն Սաթենիկ Մայթեսյանը և Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի մասնագետ Ռամազ Գոգոլաձեն։
Մրցույթի արդյունքների համաձայն՝
• Առաջին տեղը գրավեց Չունչխա գյուղի աշակերտուհի Խաթիա Գելիձեն։
• Երկրորդ տեղը գրավեց Զակ գյուղի աշակերտուհի Ծաղիկ Հովհաննիսյանը։
• Երրորդ տեղը գրավեց Ախալքալաքի վրացական դպրոցի աշակերտուհի Նինո Ինասարիձեն։
Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և հուշանվերներով։



