Հասարակություն 28 Նոյեմբերի, 2024 • Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհը փակ է

Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոմայրուղու 94կմ-ից 146կմ (Այազմա-Նինոծմինդա) հատվածում առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտների երթևեկությունն արգելված է, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ճանապարհների վարչությունը։

Նույն մայրուղու 1կմ-ից 93կմ (Կոդա-Այազմա) հատվածում երթևեկությունն իրականացվում է ազատ ռեժիմով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Լարսը փակ է

10 Ապրիլի, 2026