նորություններ 23 Ապրիլի, 2025 • Ինչո՞ւ որոշ ուսուցիչներ չստացան հավելավճարներ

Ախալքալաքի շրջանի դպրոցներում ակտիվ քննարկվում է այն թեման, որ Զատկական տոների առթիվ, որոշ դպրոցներում ուսուցիչները ստացել են հավելավճարներ, որոշներում՝ ոչ։

Jnews-ը անդրադարձավ այս թեմային։

Վրաստանի մի շարք դպրոցներում ուսուցիչները հավելավճարներ են ստանում ամանորյա և Զատկական տոների առթիվ։ Այս անգամ Ախալքալաքի շրջանի որոշ դպրոցներում ուսուցիչները տարբեր չափի հավելավճար են ստացել։ Ընդգծենք նաև, որ ոչ բոլոր դպրոցների ուսուցիչներ են հավելավճար ստացել։

Jnews-ը դիմեց Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն պարզելու համար, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ  նույն պետության տարածքում աշխատող ուսուցիչների մի մասը ստանում է լրացուցիչ գումար, իսկ մյուս մասը՝ ոչ, և որքա՞ն է հավելավճարի չափը։

Նախարարությունից մեզ պատասխանեցին․

«Դպրոցը հանրային իրավունքի իրավաբանական անձ է։ Այն ունի իր բյուջեն և ինքն է տնօրինում այն։ Դպրոցն ինքն է որոշում է տրվելիք հավելավճարի չափը»։

Ուսուցիչների հավելավճարը դպրոցը տրամադրում է իր բյուջեից, հետևաբար՝ գումարի չափը ևս որոշում է դպրոցը։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝