նորություններ 15 Ապրիլի, 2025 • Ուժեղ քամին Նինոծմինդայում քշել է տանիքներ և տապալել ծառեր

Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը, ուժգին քամին վնաս է հասցրել Նինոծմինդայի մունիցիպալիտետին։ Radio NOR-ի փոխանցմամբ՝ վնասվել են տների տանիքներ, տապալվել են ծառեր։ Նինոծմինդայի քաղաքապետարանը վնասների մասին տեղեկություն է ստացել միայն Փոքր Արագյալ գյուղում։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանից Jnews-ին հայտնել են, որ վնասների մասին այս պահին տեղեկություն է ստացվել միայն Փոքր Արագյալ գյուղից, որտեղ վնասվել է մի տան տանիք և անասնագոմ։ Գյուղի բնակիչներից պաշտոնական հայտարարություններ քաղաքապետարանը դեռ չի ստացել։

«Դա բնական աղետ չէր, ուղղակի ուժեղ քամի էր, բայց եթե քաղաքապետարանը ստանում է քաղաքացու բողոքը եղանակային պայմանների պատճառած վնասի մասին, ապա հատուկ հանձնաժողովը քննում է՝ պարզելու՝ քաղաքացին ունի՞ փոխհատուցման իրավունք, թե՞ ոչ»,- Jnews-ի հետ զրույցում նշեց Նինոծմինդայի քաղաքապետարանի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝