Այսօր՝ մարտի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում կապված դպրոցի շինարարության հետ: Հանրակրթական դպրոցի նոր շենքը լինելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան, նախատեսված շուրջ 180 աշակերտի համար:

Թբիլիսիից ժամանել էին Վրաստանի մունիցիպալիտետի զարգացման հիմնադրամի, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչնները:

«Սուլդայի հանրային դպրոցի շինարարության հետ կապված տեղեկատվական հանդիպում ենք անցկացնում, որպեսզի բնակիչները տեղեկացված լինեն։ Ծրագիրն իրականացվում է Վրաստանի մունիցիպալիտետի զարգացման հիմնադրամի և համաշխարային բանկի աջակցությամբ», – ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչ Նինիկո Իսակաձեն:

IMG_2385

Հանդիպմանը ներկա էին գյուղի բնակիչները, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը և կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը:

Հանդիպման ավարտին բնակիչներն իրենց հարցերը հղեցին պատասխանատու անձանց և ստացան իրենց հարցերի պատասխանները:

IMG_2390

IMG_2389

Դպրոցի շինարարության աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2026 թվականի հոկտեմբեր:

Հիշեցնենք, որ դպրոցի կառուցման մրցույթը շահել է «MC Group» ՍՊԸ-ն՝ 4 931 692 լարիով։ Խոստացել էին նոր մասնաշենքը կառուցել դեռ 2022 թվականին՝ կառավարության կողմից դպրոցների վերանորոգման և շինարարության լայնածավալ ծրագրի շրջանակներում, որը պետք է ավարտվեր երեք տարվա ընթացքում։

Դպրոցի նոր շենքը երկհարկանի է լինելու՝ 2250 մ² ընդհանուր մակերեսով։