
«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ ձեռք է բերվել համաձայնություն՝ Քրեական օրենսգրքում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեպքում պատժի ձևով պարտադիր բուժում սահմանելու վերաբերյալ, սակայն դա կիրականացվի բացառիկ դեպքերում և կդիտարկվի որպես քրեական պատիժ։
Մդինարաձեի խոսքով՝ համապատասխան որոշումը կընդունի դատավորը։ Նա նշել է, որ սա վարչական տուգանք չի լինելու, այլ քրեական օրենսգրքով սահմանված պատիժ։ Եթե անձը դատապարտվի թմրանյութերի հետ կապված հանցանքի համար, բացառիկ դեպքերում հնարավոր է, որ դատավորի հայեցողությամբ պարտադիր բուժում սահմանվի։ Դատավորի որոշման հիմքում կարող են դրվել գործի նյութերը և թմրաբանական փորձաքննության եզրակացությունը։
Նրա խոսքով՝ դատավորն կարող է որոշել, որ տվյալ անձի առողջության պահպանման և հասարակության անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ է ոչ միայն անհատական, այլև ընդհանուր կանխարգելիչ միջոցներ, ինչը կարող է ներառել բուժումը որպես լրացուցիչ պատիժ։
Մդինարաձեն ընդգծել է, որ Ստրասբուրգի նախադեպերը նույնպես թույլ են տալիս նման բան՝ եթե անձը վտանգ է ներկայացնում իր և հասարակության համար, և պարտադիր բուժումը անհրաժեշտ է, ապա դատավորը կարող է նման որոշում կայացնել։