Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ (Դիդի Արաքալի) գյուղում միջին տարիքի տղամարդուն մահացած են գտել իր տանը, հայտնում է Ռադիո «NOR»-ը-ը։

Նինոծմինդայի լրատվամիջոցը հայտնում է նաև, որ տղամարդն անհետացել է երկու օր առաջ, իսկ այսօր սառած վիճակում հայտնաբերվել է սեփական տանը։

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Ինչպես հայտնեցին Jnews-ին ՆԳՆ-ից՝ տղամարդը մահացել է «բնական մահով», որ քրեական ոչինչ չի նկատվել։ ՆԳՆ-ն քիչ ուշ կտեղեկացնի՝ արդյո՞ք գործ կհարուցվի և ինչ հոդվածով կընթանա նախաքննությունը։