
Որ գյուղատնտեսական մշակաբույսերն ինչ քանակությամբ են ցանվել Ախալքալաքի մունիցիպալիտետում 2023 թվականին, ինչպես նաև ինչպիսի արդյունքներ է գրանցել անասնապահությունը շրջանում, կարդացե՛ք Jnews-ի հոդվածում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում 2024 թվականի գյուղատնտեսական տարին հաջողակ էր: Եղանակը բարենպաստ էր գյուղատնտեսական մշակաբույսերի համար: Գյուղացիները լավ բերք են հավաքել, բերքահավաքի ժամանակ խնդիրներ առաջացել են, սակայն այդ դժվարություններն արդեն ետևում են, հաղթահարված են նաև մունիցիպալիտետի հիմնական բանջարեղենի տեսակավորման ու մթերման հետ կապված դժվարությունները։ Իրացման գործընթացը ներկայումս բուռն ընթացքի մեջ է։ Այս տարի վաճառքի հետ կապված խնդիրներ չկան: Խոշոր բեռնատարներով ամեն օր մունիցիպալիտետից հազարավոր տոննա կարտոֆիլ են դուրսբերում։ Ախալքալաքի կարտոֆիլի հիմնական գնորդները Ադրբեջանցի և Ռուսաստանցի վերավաճառողներն են։
Ներկայացնում ենք գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկախորհրդատվական կենտրոնի 2024թ.-ի տվյալները.
Ցանքատարածքներ
Ախալքալաքի մունիցիպալիտետում 2024 թվականին ցանվել է 11 360 հա միամյա մշակաբույսեր։ Դրանցից.
Մունիցիպալիտետում 2024 թվականին կարտոֆիլի ցանքատարածությունները չեն նվազել, թեև գյուղացիները, չկարողանալով իրացնել իրենց բերքը, հայտարարել էին, որ կրճատելու են կարտոֆիլի ցանքատարածությունները։ Գազարի և սոխի ցանքատարածությունները չնչին ավելացել են՝ 0,5 հեկտարով, իսկ սխտորի և կաղամբի ցանքատարածությունները փոքր-ինչ նվազել են։
2024 թվականին մունիցիպալիտետում ցանվել է 11 289 հա հացահատիկ, որից.
Մունիցիպալիտետում հացահատիկի ցանքատարածությունների մակերեսը 2023 թվականի համեմատ չի փոխվել.
Անասունների և թռչունների գլխաքանակը
2024 թվականին մունիցիպալիտետում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է, սակայն թռչունների գլխաքանակը մունիցիպալիտետում աճել է։