Դեկտեմբերի 18-ին Ախալքալաքի սպորտ համալիրում տեղի ունեցավ «Օpen Ախալքալաք» կարատեի առաջնությունը, որին մասնակցում էին ոչ միայն Ախալքալաքի, այլ նաև Թբիլիսիի, Ախալցիխեի, Բորժոմի և Թեթրիծղարոի, Նինոծմինդի մարզիկները։

Կարատեի առաջնության պատվավոր հյուրերից էր Վրաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Կախա Բասիլիան, ով արդեն 3-րդ անգամն է ինչ ներկա է գտնվում Ախալքալաքի կարատեի առաջնությանը։

karate1

«Շրջանը շատ հետաքրքիր է մարզիկների համար, հատկապես գարնանը և աշնանը, իսկ ձմեռը այստեղ շատ ցուրտ է։ Ախալքալաքը այս բնագավառում ունի մեծ պոտենցիալ և բոլոր հնարավորությունները այդ պոտենցիալը զարգացնելու, և մեզ չեմպիոններ տալու։ Հուսով եմ, որ ապագայում այս շրջանից մենք կունենանք ոչ միայն աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, այլ նաև օլիմպիական չեմպիոն»,- մեզ հետ զրույցում ասաց Կախա Բասիլիան։

Մրցույթը Ախալքալաքի մունիցիպալիտետի հերթական սպորտային մրցույթներից էր, բայց համեմատած մյուս մրցույթներին, կարատեի մրցույթը առավել մեծ մասշտաբով և պաշտոնական անցկացվեց։ Մրցույթի կազմակերպչական ընդհանուր ծախսը կազմել է 1500 լարի։

Կարատեի առաջնության բացմանը ելույթներով հանդես եկան Ախալքալաքի մշակույթի տան մանկական պարային համույթը և «Մուրջի» պարային համույթը, որից հետո սկսվեց առաջնության մրցութային մասը։

Առաջնությանը մասնակցում էին մոտավորապես 150 մարզիկ, ովքեր կռվել են 22 տարիքային և քաշային կարգերում, իսկ մրցանակներ նախատեսված էր 88 տարբեր կարգերումհաղթողների համար և արդյունքում մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով։

karate2

Ջուլիետա Տոնականյան