Մաշտոց, Տերյան և Ռուսթավելի փողոցների կոյուղին և ջրագծերը վերանորոգվում են, ինչպես նաև կասֆալտապատվեն փողոցները: Բնակիչները դժգոհ են ձգձգվող աշխատանքներից, որոնք անհարմարություն են պատճառում, սակայն ներկա պահիս աշխատանքների ընթացքը կախված է բնակիչներից:

Արդեն երկու շաբաթ է վերոնշյալ փողոցները փակ են ավտոմեքենաների երթևեկության համար:
kanalizacia2
Այս փողոցների վերանորոգման աշխատանքների մեկնարկից անցել է 3 ամիս, սակայն ավարտվել է միայն կոյուղու վերանորոգումը և ընթացքում է ջրուղիների անցկացման աշխատանքները, իսկ թե ե՞րբ կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները, դեռևս պարզ չէ։

Նախագծով չէ նախատեսված, որ գլխավոր մայրուղուց բնակարաններ տանող ջրուղիները անցկացվի Վրաստանի ջրամատակարարման ծառայության հաշվին, իսկ բնակիչները այդ փաստից դժգոհում են։
«Կոյուղին անցկացրեցին, հիմա արդեն ամսից ավել է ջրուղիներն են անցկացնում, այս փուլում բնակիչների աշխատանքից է կախված աշխատանքների ավարտը, չնայած այս գործը պետք է կազմակերպության հաշվին լիներ: Մարդ կա վաղուց վերջացրել է, մարդ էլ կա անգամ չի սկսել աշխատանքները։ 2 ամսից ավել է դիտահորն էին կառուցում(լուկ), հիմա էլ շտապեցնում են թե՝ արագացրեք ասֆալտ ենք անելու»,- մեզ հետ զրույցում ասաց Երզնկյան Ստեփանը։

«Փորեցին ու թողին, 1 օր աշխատում են, 4 օր չեն աշխատում։ Արդեն 2 ամիս է ինչ այս վիճակն է»,- ասաց Բալասանյան Սուսաննան։

Ընթացող աշխատանքների վերաբերյալ զրուցեցինք Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանի հետ, ով ասաց՝

«Այսօր ենք այցելել այդ փողոցները, նոր նախագիծ անցկացնելու համար։ 76 համարի գլխավոր մայրուղային խողովակին ուզում են 32 համարի խողովակ միացնել, այն դեպքում, երբ կա հստակ հրաման, որ անցքերը պետք է ծակվեն 8 համարի շաղափով (սվեռլո)։ Որոշ բնակիչներ նախատեսված մեկ ջրուղու փոխարեն երկուսն են ծակել։ Կոյուղու աշխատանքները ամբողջությամբ վերջացրած են, մնացածը արդեն ճանապարհաշինարարական գործ է»։

Մաշտոց, Տերյան և Ռուսթավելի փողոցները մինչև ձյան տեղալը կասֆալտապատվեն թե ոչ, դեռևս անորոշ է։

kanalizacia3

Ջուլիետա Տոնականյան