Ամբողջ Վրաստանում 15:00-ի համար քվեարկել է 34,79%, իսկ Ախալքալաքի մեծամասնական ընտրաշրջանում քվեարկել է 34%-ը`17617 ընտրող:

Նինոծմինդայի շրջանում 15:00-ի համար քվեարկել է 8686 ընտրող, իսկ Ախալքալաքի շրջանում 8931 ընտրող:

Պետք է նշել, որ ըստ մեր դիտումների առավոտյան նկատվում էր բարձր ակտիվություն Ախալքալաքում և գյուղերում, սակայն 12:00-ից հետո ակտիվություն չի նկատվում: