Ախալքալաքի նախկին զինվորական թիվ մեկ ավանում խաղահրապարակի շինարարական աշխատանքները դադարեցվել են, քանի-որ այդ տարածքը շրջանին չի պատկանում։
«Պարզվեց այդ հատվածը զինվորական տարածք է։ Այս պահին սպասում ենք մեր դիմումի պատասխանին, որից ելնելով կամ կթողնեն մեզ վերջացնել սկսաց աշխատանքը, կամ կարգելեն։ Հուսով ենք դրական պատասխան կստանանք և կշարունակվի կիսատ թողած գործը։ Մենք գիտեինք զինվորական տարածքը ճանապարհից այն կողմ է, և այդ տարածքը պատկանում է մունիցիպալիտետին, սակայն պարզվեց տվյալ շենքը և հարակից տարածքները զինվորական տարածք են։ Նրանք մեզ ուշ տեղեկացրեցին այդ մասին, երբ մենք արդեն սկսել եինք աշխատանքները»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը։
Հիշեցնենք, որ սկզբնականում որոշվել էր խաղահրապարակը և ֆուտբոլի դաշտը կառուցել նախկին զինվորական ավանի հարավային մասում, նախկինում հայտնի «Ռուսիչ» ռեստորանի մոտակայքում, աշխատանքները այդ տարածքում նույնիսկ սկսվել էին: Սակայն դրանք դադարեցվեցին և աշխատանքները սկսեցին մեկ այլ տարածքում, ավանի կենտրոնական մասում, իսկ սկզբնական նախատեսված տարածքում պետական անվտանգության ծառայության տեղական մասի աշխատակազմի պետի տեղեկացմամբ, ինչպես նշել էր Նահատակյանը, պետք է իրականացվեր ծառատունկ։
Այնուամենայնիվ եթե շինարարությունը այս տարածքում արգելեն, Նահատակյանի հավաստմամբ, խաղահրապարակի շինարարությունը միևնունն է լինելու է, զինվորական թիվ մեկ ավանի տարածքում մեկ այլ վայրում կսկսեն խաղահրապարակի շինարարությունը: Սակայն այլընտրանքային տարածք, արգելման դեպքում, դեռ չի ընտրված։
Նախկին զինվորական ավանի տարածքում խաղահրապարակի հետ միասին կառուցվում էր մինի ֆուտբբոլի դաշտ: Այդ դաշտի աշխատանքները գրեթե վերջացել են: Հիմա իրականացվում են ցանկապատման աշխատանքներ: Եվ, չնայած դաշտը արհեստական խոտածածկով պատած չէ, այնուամենայնիվ երեխաները առավոտից երեկո նորակառույց դաշտում խաղում են, հուսալով, որ շուտով պատրաստ կլինի նաև խաղահրապարակը։
Ջուլիետա Տոնականյան