Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի մայթերի վերականգնումը և ճանապարհային փոսերի վերանորոգումը 3-4 ամիս առաջ «Millenium builders Group» ընկերության կողմից ավելի շատ փչացրեց փողոցը, փողոցի վերանորոգված մեծ տարածքները «հալվեցին» ձյան հետ: Ճանապարհային վարչությունը չի ընդունել ընկերության աշխատանքը, և նա մինչ մայիսի 3-ը պիտի ուղղի իր սխալները:

asfalt6

Աղմաշենեբելի փողոցի կենտրոնական մասը դժվարանցանելի է, կան մեծ փոսեր, որոնք առաջացել են փոքրիկ փոսերի և մայթերի վերականգնումից: Դրանք հաճախ ստեղծում են վթարային իրավիճակ: Այսօր վերանորոգումից 3-4 ամիս անց, դժվար է որոշել ասֆալտի այն կտրված տարածքները, որոնք կոտրում էին մարդկանց մեքենաները, ասֆալտապատվեցին թե ոչ: Ասֆալտապատման փաստը մեր կողմից նկատվեց նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, սակայն այսօր ասֆալտի փոխարեն փոսեր են:

asfalt1

Տվյալ փողոցի մայթերի վերականգնման աշխատանքի մրցույթը Ախալցիխե-Ախալքալաքի 70-71կմ տարածքում (այսինքն Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի սկիզբը) անցյալ տարի հաղթեց ՍՊԸ «Միլլենիում Բիլդերս Գրուպ » թբիլիսյան ընկերությունը: Տենդեր-մրցույթը հայտարարվել էր 2015 թվականի օգոստոսի 6-ին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների Նախարարության` Ճանապարհային վարչության կողմից: Տենդերին մասնակցել են երկու ընկերություններ` ՍՊԸ «Կոմֆորտ մշենի» և ՍՊԸ «Միլլենիում Բիլդերս Գրուպը » և սկզբնական գինը արժեր 559.000 լարի: Այն հաղթել է «Միլլենիում Բիլդերս Գրուպը » 514.000 լարի գումարով:

asfalt8

Պայմանագրի համաձայն աշխատանքները պիտի սկսվեին 2015 թվականի սեպտեմբերի 18-ին և ավարտվեին մինչ 2015 թվականի նոյեմբերի 30-ը, սակայն աշխատանքները սկսվեցին ուշ, արդյունքում՝ ավարտման ժամկետը ձգվեց մինչ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: Վերականգնողական ավարտական աշխատանքերը անցկացվում էին դեկտեմբերին, ձյան տակ:

asfalt11

Վրաստանի Ճանապարհային վարչության մոնիտորինգի ծառայությունը և ճանապարհային մայրուղիների վերականգնման և պարբերական վերանորոգման կազմակերպությունը չնդունեց ընկերության կողմից կատարված աշխատանքը Ախալքալաքի տարածքում վատ որակի կատարված աշխատանքի պատճառով:

«Ժամկետը երկարաձգվել է մինչ մայիսի 3-ը, այդ ժամանակահատվածում ընկերությունը պետք է ուղղի իր սխալները և հանձնի այդ աշխատանքը: Եթե այս անգամ էլ նրանց աշխատանքը չնդունվի Վարչության կողմից, ապա ընկերությունը կտուգանվի և տենդերի գումարի մի մասը, որը պիտի ստանային, աշխատանքները ավարտելուց հետո նրանք չեն ստանա: Դրանից հետո կանցկացվի նոր տենդեր նույն աշխատանքի համար », – պարզաբանեցին տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների Նախարարության Ճանապարհային վարչության հասարակայնության հետ կապերի բաժնում:

asfalt16

asfalt3

asfalt13

asfalt14