Այս պահին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում անցկացվում է Արցախին աջակցության խաղաղ ցույց՝ «Ջավախքն Արցախի կողքին է» խորագրով:

Մարզադաշտում հավաքվել են մի քանի հազար մարդիկ: Պաստառների վրա ներկայացված են հայաստանաբնակ, ծնունդով Ջավախքից զինվորների լուսանկարները, որոնք նահատակվել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերում:

cuyc4

Խաղաղ հանրահավաքի կազմակերպիչները ցանկանում են ամփոփել մեկ շաբաթվա ընթացքում Ախալքալաքում տեղի ունեցող դրամահավաքի և այլ նյութական օգնության արդյունքները: Նշվում է, որ դրանից հետո հավաքագրումը կշարունակվի:

Հանրահավաքից հետո մասնակիցները երթով կմեկնեն դեպի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ տեղի կունենա համընդհանուր աղոթք և մոմավառություն:

«Ջավախքն Արցախի կողքին է. Ախալքալաքում զորակցության հավաք կանցկացվի»

cuyc