Օգոստոսի 28-ի, ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Կիսիմի քաղաքի Osceola Heritage Park մարզապալատում ջավախքցի բռնցկամարտիկ Օթար Երանոսյանն անցկացրել է իր առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտը: Մեր մարզիկը 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին՝ Դե Շավն Քենեդիին:


Օթար Երանոսյանն պրոֆեսիոնալ բռնցքամարտում ուժերը չափել է 21–ամյա ամերիկացի Դե Շավն Քենեդիի հետ: Երանոսյանի առավելությունն ակնհայտ է եղել, և նա կարողացել է 2–րդ ռաունդում նոկաուտի ենթարկել իր երիտասարդ մրցակցին: Այդպիսով հաղթական նորամուտ ապահովելով պրոֆեսիոնալ ռինգում:

«Ինձ համար մեծ պատիվ էր և միաժամանակ խիզախ մարտահրավեր, որ հենց 1-ին մենամարտս ընդգրկված էր այս կարգի ուժեղ մրցաշարում և ցուցադրվեց ԱՄՆ-ում հանրահայտ Telemundօ հայտնի հեռուստալիքով: Մրցակցիս նոկաուտի ենթարկեցի արդեն 2–րդ ռաունդում: Ասեմ, որ ըստ իս պրոֆեսիոնալ բռնցքամարտը շատ է տարբերվում սիրողականից: Այստեղ միանգամայն այլ ձեռնոցներով են մենամարտում: Շատ զգույշ պիտի լինես, որպեսզի հարկարծակի ուժեղ հարված բաց չթողնես, քանի որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ձեռնոցները շատ փոքր են ու դրանցով հարվածները շատ ուժգին են ստացվում: Առաջին հաղթանակիս համար շատ ուրախ եմ, ինձ հետ ուրախ է նաև իմ թիմը:

Իմ այս մենամարտիս հետ կապված, ասեմ, որ ընտանիքիս տեղյակ չէի պահել, քանզի ուզում էի մինագամից հաղթանակով ուրախացնեմ: Նշեմ, նաև, որ հաղթանակս նվիրում եմ որդուս` Սպարտակին, ով դարձել է 2,5 տարեկան: Հաջորդ մենամարտս շուտով կլինի: Իմ այս հաղթանակս կարծում եմ նաև հաճելի անակնկալ է ջավախքցի հայտնի մարզիչ, երկար ժամանակ իմ անձնական մարզիչ եղած Ատոմ Էլիզբարյանի համար»,- ասել է Օթար Երանոսյանը:

Նշենք, որ ջավախքցի Օթար Երանոսյանը ներկայացնում է ամերիկյան Warriors promoushen-ի WARRIORS GYM ակումբը, իսկ մարզիչն է Թիմուր Իբրահիմովը: