Դիլիսկա գյուղից մի ընտանիքի ծովափում հանգստանլու ժամանակ հայտնի է դարձել, որ այն հյուրանոցի տնօրենի մոտ, որտեղ նրանք էին ապրում, ախտորոշվել է կորոնավիրուս: Այդ պատճառով ընտանիքն ինքնամեկուսացվել է:
Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղից մի ընտանիքի համար ծովային հանգիստն ինքնամեկուսացման պատճառ է դարձել։ Հյուրանոցի տնօրենի մոտ, որտեղ նրանք մնում էին, COVID-19 է ախտորոշվել:
«Նրանք ապրում էին հյուրանոցում, թե հյուրանոցի տնօրենը, թե մեկ ուրիշը հիվանդ է COVID-19-ով: Մենք ամբողջ ընտանիքին ուղարկել ենք ինքնամեկուսացման՝ Դիլիսկա գյուղում: Ինքնամեկուսացումը կավարտվի սեպտեմբերի 5-ին: Ամսի 1-ին կամ 2-ին մենք նրանց կրկին կթեստավորենք: Եթե ամեն ինչ լավ լինի, ապա նրանց դուրս կթողնենք: Անալիզներն ուղարկում ենք Ախալցիխե, իսկ այնտեղից էլ Թբիլիսիի Լուգարի լաբորատորիա: Այնուհետև Լուգարից գալիս է պատասխանը», – Jnews-ին ասաց Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանը:
Նշենք, որ Ախալքալաքում լուրեր են տարածվել, որ ընտանիքը հիվանդ է COVID-19-ով: Սակայն այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: