Այսօր, օգոստոսի 21-ին Ախալքալաքում տեղի ունեցած պայթյունից հետո Հենզել Մկոյանը հնարավոր է, որ առաջադրի իր թեկնածությունը, որպես անկախ պատգամավորի թեկնածու:

JNEWS-ի հարցին, արդյո՞ք այսքանից հետո գործող պատգամավոր Հենզել Մկոյանը պատրաստվում է մասնակցել հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, վերջինս ասաց.

«Ես չեմ ուզում, ժողովուրդն ուզում, որ մասնակցեմ ընտրություններին: Երևի այսքան դեպքերից հետո արդեն առաջադրեմ թեկնածությունս որպես անկախ պատգամավոր: Այսօր ես տեսնում եմ, որ իմ գլխիս ամեն շաբաթ մի բան բերում են»:

Նշենք, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» կուսակցությունը Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից որպես մեծամասնական թեկնածու առաջադրել է Սամվել Մանուկյանին, ոչ թե Հենզել Մկոյանին: Հավելենք, որ Հենզել Մկոյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է սկսած 1999 թվանակից մինչ օրս: