Երեկ՝ հուլիսի 4-ին, Օրջա գյուղում կարկտահարվել է գրեթե ամբողջ կարտոֆիլի և հացահատիկի բերքը: Պատճառած վնասն արդեն հաշվարկված է:

Նախօրեին Ախալքալաքի մունիցիպալիտետում հորդառատ անձրև է տեղացել, որը կարկտահարության է վերածվել, կարկուտը վնասել է Խանդո և Օրջա գյուղի դաշտերը, բերքի 90%-ը ոչնչացվել է:

Grad

Ըստ Օրջա գյուղի լիազորի, պատճառված վնասը կազմում է 630 հեկտար՝ 780 հեկտար ցանքատարածքից: Կարտոֆիլի բերքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ հացահատիկից առավելագույնը տուժել է գարու արտերը: Ցորենի դաշտերը մի փոքր ավելի քիչ վնաս են կրել հենց այն պատճառով, որ դրանք ցանվել են փոքր տարածքում: Կարկուտը ոչնչացրել է նաև 2 հա հողատարածքւոմ շաղգամի բերքը:

Գյուղի բնակիչներն արդեն տեղեկացրել են տեղի իշխանություններին վնասի մասին:

grad1

Այս տարի բնակիչներն ամենաշատը բերքի հույսին էին: Ախալքալաքի մունիցիպալիտետում ոչ շատ մշակաբույսեր է աճում ցուրտ կլիմայի պատճառով՝ համեմատած հարթավայրերի: Իրավիճակը սրում է նաև այն փաստը, որ մարզում այլ եկամուտ այլևս չկա` COVID-19-ի պատճառով փակված սահմանների պատճառով, իսկ անբարենպաստ եղանակը ոչնչացնում է Ախալքալաքի շրջանի բնակիչների վերջին հույսը: