Սեզոնային արտագնա աշխատանքի մեկնող Վրաստանի քաղաքացիները փոխհատուցում ստանալու համար պետք է մինչև հուլիսի 15-ը գրանցվեն compensation.moh.gov.ge կայքում:
Վրաստանի կառավարությունը կօգնի այն քաղաքացիներին, ովքեր 2019 թվականին մեկնել են տարբեր երկրներ սեզոնային աշխատանքի, սակայն այս տարի COVID-19-ի համաճարակի պատճառով չեն կարողացել:
Այդ մարդիկ փոխհատուցում ստանալու համար պետք է գրանցվեն Առողջապահության նախարարության գրանցման պորտալում՝ ոչ ուշ, քան 2020 թվականի հուլիսի 15-ը: Պետք է լրացնել՝ անուն ազգանուն, անձնական համար, անձնագրի առաջին էջի լուսանկար, հեռախոսահամար և բանկային հաշվեհամար։ Այլ փաստաթղթեր ներկայացնելու կարիք չկա։
Խոպանչիները փոխհատուցում կստանան
Հունիսի 26-ի Վրաստանի կառավարության թիվ 388 բանաձևի համաձայն՝ «Հաստատվել է նոր (SARS-COV-2) վարակով պայմանավորված վնասների փոխհատուցման պետական ծրագիրը» (COVID-19)»: Ըստ որի՝ այն քաղաքացիները, ովքեր ինքնազբաղ են եղել Վրաստանի սահմաններից դուրս, ինչը կհաստատվի, որ 2019-ին 60 անգամ և/կամ 2019-ի մարտ ամսից մինչև հոկտեմբեր, 30-ից 120 օրացուցային օրեր սահման են հատել, հնարավորություն կունենան Ներքին գործերի նախարարության կողմից համապատասխան հաստատող փաստաթղթի հիման վրա՝ գրանցվել փոխհատուցում ստանալու համար։
Մինչև հիմա, համաճարակից տուժած շուրջ 105 000 ինքնազբաղված անձ միանգամյա օգնություն է ստացել։ Հունիսի 29-ի դրությամբ Առողջապահության նախարարության գրանցման պորտալում գրանցվել է շուրջ 156 186 ինքնազբաղված անձ: Նրանցից 104 547-ը ստացել է 300-ական լարի փոխհատուցում: Ընդհանուր առմամբ փոխանցվել է 31 364 100 լարի: