Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 15:00-ից հետո ուժեղ կարկուտը վնասել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո, Կարտիկամ և Կուլիկամ գյուղերը: Վնաս է հասցվել որոշ բանջարաբոստանային մշակաբույսերին, հատապտուղներին և մրգերին:

Ըստ Խուլգումո գյուղի բնակիչների, կարկուտը տևել է մոտ 20-25 րոպե: Մեծապես վնասվել է՝ աղամբը, վարունգը, սոխը և սխտորը, ելակը, պտղատու ծառերը և այլ մշակաբույսերը: Վնասի ճշգրիտ չափը դեռևս հաշվարկված չէ:

1

2