Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղի բնակիչները բողոքում են, որ անհայտ անձինք գյուղից ոչ հեռու նետել են բազմաթիվ սատկած հավեր: Նրանք պահանջում են, որ պատկան մարմինները որքան հնարավոր է շուտ մաքրեն տարածքը, բնակիչները իրենք վախենում դիպչել դրանց, քանի որ չգիտեն, թե հավերն ինչից են սատկել:

Գյուղացիները սատկած հավերին գտել են երկու օր առաջ, Փարվանա գետի վտակի ափ իջնելիս, դեպի հանգստավայր տանող ճանապարհին, որտեղ Խանդոյի բնակիչները հաճախ են գնում տաք եղանակերին: Սկզբում հավերը տոպրակների մեջ են եղել, բայց հետո դրանք ցաք ու ցրիվ են եղել: Ըստ երևույթին, շները կամ այլ կենդանիներ կրծոտել են տոպրակները և դեսուդեն նետել:

Ինչպես պատմում են գյուղում, երկու օր առաջ որոշ մարդիկ՝ ոչ բնիկներ, Վրաստանի այլ շրջանների բնակիչներ, Խանդո գյուղում կենդանի հավ էին վաճառում: Բնակիչները պնդում են, որ հենց այդ վաճառողներն են սատկած հավերը նետել ճանապարհին:

«Մենք կարող ենք տարածքը մաքրել, սակայն չգիտենք, թե ինչից է սատկել հավը, միգուցե ինչ-որ վիրուս կա, հետևաբար մենք չենք դիպչում դրանց, մենք ուզում ենք, որ համապատասխան կառույցները զբաղվեն այս հարցով», – ասում է գյուղի բնակիչ Ռաֆիկ Հակոբյանը:

Hav 2

Ըստ Խանդոյի բնակիչ Սամվել Գալոյանի, այդ օրը գյուղում շատերն են հավ գնել:

«Մի գյուղացի գնել է 12 հավ, երեքը հենց երկրորդ օրը սատկել են», – ասում է Սամվել Թորոսյանը:

Hav 1

Գյուղացիների խոսքով՝ նրանք հաճախ են գետի ափ գնում և այնտեղ խնջույքներ կազմակերպում, որովհետև մոտակայքում հոսող ջուր կա, բայց տհաճ հոտի պատճառով մարդիկ նախկինի պես չեն կարող գնալ այնտեղ:

Տեղյակ են արդյո՞ք այս մասին Սննդի գործակալությունում սատկած հավերի փաստի մասին և ի՞նչ են պատրաստվում անել, Jnews-ը կփորձի պարզել և տեղեկացնել: