Եթե հողը սեփականատիրոջ կողմից գրանցված չէ Հանրային ռեեստրի ազգային գործակալությունում, ապա սեփականատերը կարող է օգնություն ստանալ միայն այն բանից հետո, երբ գրանցի իր հողամասը, նույնիսկ ծրագրի մեկնարկից հետո: Հողի սեփականատերը գրանցումից մեկ ամիս անց կարող է դիմել «Liberty Bank» և ստանալ համապատասխան օգնությունը։
Վրաստանի կառավարության հակաճգնաժամային գյուղատնտեսական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում, այն ֆերմերները, ովքեր ունեն գրանցված 0.25 հա-ից 10 հա հողատարածք, կարող են դիմել «Liberty Bank»-ի ցանկացած մասնաճյուղ և անվճար ագրո-քարտ բացել, որի վրա կստանան միավորներ: Իսկ նրանք, ովքեր դեռ չեն գրանցել իրենց հողերը, նույնպես կարող են օգտվել պետական սուբսիդիաներից, բայց նրանք ծրագրին կարող են դիմել միայն հողը գրանցելուց մեկ ամիս հետո:
Պետական սուբսիդավորումից կարող են օգտվել.
Ազգային գործակալության հանրային ռեեստրում գրանցված 0.25 հա-ից 10 հա հողատարածք ունենցողները: Նրանց ագրո-քարտերին կփոխանցվեն միավորներ, որոնք կարող են օգտագործել գյուղատնտեսական աշխատանքների ընթացում տարբեր ծախսերի համար:
1 հա հողամասի դիմաց նախատեսված է 200 միավորի փոխանցում, որը հավասարաչափ է 200 լարիին: Այսպիսով, եթե ֆերմերը գրանցած ունի 0,25 հա, ապա քարտի վրա կփոխանցվի 50 միավոր՝ համապատասխանաբար, 0,50 հա-ի դեպքում՝ 100 միավոր (լարի) և այդպես շարունակ:
Գրանցված 0,25 հա-ից մինչև 1,25 հա հողատարածք ունեցող ֆերմերները կարող են իրենց միավորները (գումարը) ծախսել միայն հետևյալ գնումների համար.
– պարարտանյութերի և բույսերի պաշտպանության համար քիմիական և կենսաբանական միջոցների ձեռքբերման համար
– բույսերի քիմիական և կենսաբանական խնամքի միջոցներ ձեռք բերելու համար
– սերմեր կամ տնկանյութեր ձեռք բերելու համար
Իսկ ֆերմերները, որոնք ունեն 1,25 հա-ից 10 հա գրանցված հողեր, կարող են իրենց միավորները ծախսել, ինչպես վերը նշված միջոցների և նյութերի ձեռքբերման, այնպես էլ գյուղատնտեսական ծառայությունների (հերկման) վրա:
Միավորները հնարավոր է ծախսել մինչև 2020 թվականի ավարտը:
Ինչքա՞ն է կազմում ծրագրի բյուջեն
Ծրագրի բյուջեն կազմում է 37 միլիոն լարի։
Ինչքա՞ն մարդ կօգտվի ծրագրից
Ծրագրից կօգտվի ավելի քան 200 000 ֆերմեր։