Շրջակա միջավայրի ազգային գործակալության օդերևութաբանների տվյալներով, մեկ շաբաթվա ընթացքում Սամցխե-Ջավախքում և որոշ շրջաններում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -25, -27 աստիճան:

Այդ օրերին Ախալքալաքում և Նինոծմինդայում ցերեկային ժամերին սպասվում է -6, -8 աստիճան, իսկ գիշերային ժամերին՝ -25, -27 աստիճան:

Փետրվարի 11-ին ամբողջ տարածաշրջանում կպահպանվեն սառնամանիքները, որոշ քաղաքներում ջերմաստիճանը 2 աստիճանով կնվազի: Ախալքալաքում և Նինոծմինդայում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի -7, -9 աստիճան, իսկ գիշերային ժամերին կդիտվի -23, -25 աստիճան սառնամանիք:

Փետրվարի 12-ին և 13-ին տարածաշրջանում սպասվում է տղումներ ձյան տեսքով:

Նինոծմինդայում, Ախալքալաքում և Բակուրիանիում, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -3, -5 աստիճան, գիշերային ժամերին սպասվում է -15, -16 աստիճան:

Փետրվարին 15-ին Սամցխե-Ջավախքում կրկին օդի ջերմաստիճանը կիջնի, սպասվում է ուժեղ սառնամանիք: Նինոծմինդայում, Ախալքալաքում և Բակուրիանիում, գիշերային ժամերին սպասվում է -18, -20 աստիճան սառնամանիք: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Ախալցիխեում և Բորժոմիում սպասվում է -13, -15 աստիճան սառնամանիք: