Այսօր, Ազատության փողոցի վերջնամասում առաջացած սառցե ծածկը մաքրվել է և ճանապարհն այս պահի դրությամբ անվտանգ է երթևեկի համար: Մաքրման աշխատանքներն իրականացրել է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը:

Բանն այն է, որ գրեթե երկու շաբաթ է գերեզմանատան հարևանությամբ, Ազատություն փողոցի վերջնամասում առաջացած «սահադաշտի» պատճառով ճանապարհը երթևեկի համար միակողմանի էր դարձել և վտանգավոր: Ինչի համար էլ, վարորդները բողոքում էին:

Jnews-ը վարորդների հորդորով, առաջին անգամ խնդրին անդրադարձավ հունվարի 21-ին: Այնուհետև ևս երեք անգամ մենք անդրադարձել ենք այս խնդրին և միայն այսօր՝ հունվարի 29-ին մերկասառույցը մաքրվեց:

Գերեզմանատան հարևանությամբ գտնվող մերկասառույցի հարցով կզբաղվի «Ջավախ Ավտո Գզա»-ն

Գերեզմանոցի մոտ գտնվող մերկասառույցը կմնա մինչև հաջորդ շաբաթ

Գերեզմանատան հարևանությամբ գտնվող մերկասառույցը մեծանում և ընդլայնվում է

Հարկ է նշել, որ Ախալքալաք քաղաքի փողոցների ձնեմաքրման աշխատանքների տենդերը շահել է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը: Հունվարի 22-ին «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրեն Ջաբա Ձիրկվաձեն ասել էր Jnews-ին, որ ընկերությունը կփորձի որքան հնարավոր է շուտ լուծել այդ հարցը:

Արդեն հունվարի 24-ին նա հաղորդել էր, որ դա նրանց խնդիրը չէ, քանի որ տենդերային փաստաթղթերում էքսկավատորի աշխատանք չկա նշված:

«Մենք տեսել ենք տեղանքը, ուղեհարթիչը չի կարող մաքրել սառույցը, դրա համար անհրաժեշտ է էքսկավատոր, իսկ մենք պարտավոր չենք դա անել», – ասել էր Ջաբա Ձիրկվաձեն:

Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ նրանք զրուցել են «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրեն Ջաբա Ձիրկվաձեի հետ, և նա երկուշաբթի (հունվարի 27) խոստացել էր լուծել այս հարցը:

Ի վերջո ճանապարհը մաքրվեց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի աշխատակիցների կողմից, սակայն ճանապարհի մաքրման աշխատանքներն այս կենտրոնի իրավասությունների մեջ չի մտնում: Jnews-ի հետ հեռախոսազրույցում Սպասարկման կենտրոնից հաստատեցին, որ իրենք են մաքրել մերկասառույցը, սակայն հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ:

Տեսանյութից պարզ է դառնում, որ մերկասառույցի մաքրման աշխատանքներն իրականացվել է առանց էքսկավատորի:

traktorr

traktor

Լուսանկարները Jnews-ին է տրամադրել Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը: