Գերեզմանատան հարևանությամբ գտնվող մերկասառույցը դեռևս մնում է, և շարունակում է ընդլայնվել և «աճել»: Չնայած, որ անցած շաբաթ քաղաքապետարանից խոստացան վերացնել մերկասառույցն երկուշաբթի, այսինքն՝ հունվարի 27-ին:

Ազատության փողոցի վերջում գոյացել է մեծ մերկասառույց: Արդյունքում, փողոցի այս հատվածում երթևեկությունը դարձել է միակողմանի, և եթե երկու կողմից էլ վարորդները չափազանց զգույշ չլինեն, ապա նրանք կարող են բախվել միմյանց:

Մունիցիպալիտետի բնակիչները, որոնք հաճախ օգտվում են այս ճանապարհից, բողոքում են, որ ճանապարհի այս հատվածում ազատ երթևեկելը գրեթե անհնար է:

Սառույցի գոյացման պատճառով այս հատվածում մշտական ​​խցանումներ են առաջանում:

Probka
Լուսանկարը՝ Jnews-ի կարդացողից

Փողոցի այս հատվածում սառցե ծածկը շրջանցելու համար մեքենաները հաճախ անցնում են հանդիպակած երթևեկելի գոտի կամ նույնիսկ մայթեր, դրանով իսկ ստեղծում են վթարային իրավիճակ:

Բնակիչների խոսքով՝ սառցե ծածկույթի տակ մեծ և խորը փոսեր են, հենց որի հետևանքով էլ ձևավորվել է սառցե ծածկը:

Քաղաքային փողոցների ձնեմաքրման աշխատանքների տենդերը շահել է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը: Հունվարի 22-ին «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրեն Ջաբա Ձիրկվաձեն ասել էր, որ ընկերությունը կփորձի որքան հնարավոր է շուտ լուծել այդ հարցը:

Սակայն, հունվարի 24-ին նա հաղորդել էր, որ դա նրանց խնդիր չէ, քանի որ տենդերային փաստաթղթերը չեն նախատեսում էքսկավատորի աշխատանքներ:

«Մենք տեսել ենք տեղայնքը, ուղեհարթիչը չի կարող մաքրել սառույցը, դրա համար անհրաժեշտ է էքսկավատոր, իսկ մենք պարտավոր չենք դա անել», – ասել է Ջաբա Ձիրկվաձեն:

Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ նրանք զրուցել են «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրեն Ջաբա Ձիրկվաձեի հետ, և նա երկուշաբթի (հունվարի 27) խոստացել է լուծել այս հարցը:

Քաղաքապետարանի աշխատակիցները խոստացել են անձամբ վերահսկել, որպեսզի այս հարցը լուծվի, սակայն մերկասառույցը միայն ընդլայնվում է։