2020 թվականին Ախալքալաքի և շրջանի գյուղերի ճանապարհները սպասարկելու է ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը:
2020 թվականին Ախալքալաքի փողոցների և գյուղական ճանապարհների ձնամաքրման և ռեագենտ լցնելու տենդերը շահել է ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա» -ն: Այս պահին ընթանում է փաստաթղթերի գնահատումը: Մրցույթի գումարը կազմում է 97 997 լարի, նախնական գումարը եղել է 99 998 լարի:
Սպասարկվող գյուղական ճանապարհների ընդհանուր երկարությունը 174 կմ է: Նախատեսվում է մաքրել Բավրա, Դիլիսկա, Դավնյա, Օրջա, Ազավրեթ, Ալաթուման, Խանդո գյուղերի ճանապարհները: Պայմանագրով նախատեսված է օգտագործել 70 տոննա ռեագենտ:
Ըստ տենդերային փաստաթղթերի, ընկերությունը պարտավորվում է աշխատանքներն իրականացնել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հիշեցնենք, որ մի քանի տարի շարունակ մունիցիպալիտետում ձնամաքրման աշխատանքներն իրականացրել է ՍՊԸ «ВЕМ» -ը: Այս տարի ընկերությունը տարաձայնություններ ուներ մունիցիպալիտետի քաղաքապետարանի հետ: Ընկերությունը բողոքում էր, որ քաղաքապետարանը չի վճարել կատարված աշխատանքների համար, իսկ քաղաքապետարանից, իր հերթին, ասում էին, որ կատարած աշխատանքի համար ընկերությանը վճարել են: Տարաձայնությունները լուծվել են դատարանի միջոցով: «ВЕМ» ընկերությունը հաղթել է դատն ընդդեմ քաղաքապետարանի: